Դիանա Ավետյան

Դիանան կառավարման, մարքեթինգի, թվային մարքեթինգի, վաճառքի և բիզնեսի այլ ոլորտների գծով դասախոս և բիզնես-խորհրդատու է։ Մորգան քոնսալթինգ Արմենիա ընկերության հիմնադիրն է, որը մասնագիտացած է մարքեթինգի բնագավառում խորհրդատվությունների և ուսուցման ոլորտում։ Ունի մարքեթինգի բնագավառում գործարար կառավարման մագիստրոսի գիտական աստիճան (Հայաստանի ամերիկյան համալսարան)։ Դասավանդում է Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջում։ Ավելի քան 15 տարի աշխատել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունում, ուր մասնագիտացած էր տուրիզմի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների զարգացման և մրցակցային առավելությունների ձևավորման բնագավառում։