Ինչպես դիմել
Եթե պատրաստ եք դիմելու, հետևե՛ք այս քայլերին.
1. Լրացրեք առցանց հայտը
Դուք կարող եք ընտրել Ձեզ հետաքրքրող համապատասխան դասընթացը և դասընթացի հատուկ էջին լրացնել դիմումը։ Համոզվե՛ք, որ պահպանել եք ժամկետները և բաց մի՛ թողեք մեր հիանալի թիմի մասնիկը դառնալու Ձեր հնարավորությունը։
2. Ուղարկեք դիմումը
Անհրաժեշտ բոլոր տեղեկությունները լրացնելուց հետո կարող եք ուղարկել դիմումը առցանց: Կարող եք կցել նաև փաստաթղթեր, որոնք Ձեր կարծիքով կարող են օգնել մեզ Ձեր դիմումի քննարկման ժամանակ: Անհրաժեշտության դեպքում ինստիտուտի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները կարող են պահանջել այլ փաստաթղթեր ևս։
3. Սպասեք մեր պատասխանին
Մենք կպատասխանենք Ձեզ էլեկտրոնային փոստով մեկ շաբաթվա ընթացքում և կտեղեկացնենք Ձեր դիմումի քննարկման արդյունքների մասին:
4. Դասընթացի վարձավճար/ կրթաթոշակ ստանալու դիմում
Դիմումի հաստատումով էլեկտրոնային նամակ ստանալուց հետո Ձեզ կտրամադրվի որոշակի ժամանակ դասընթացի արժեքի նախնական գումարը վճարելու համար։
Կրթաթոշակ ստանալու համար անհրաժեշտ է լրացնել առանձին դիմումի ձև։
Դիմումի հետ կապված հարցերի դեպքում դիմեք մեզ։