Կրթաթոշակ
Մասնակցելու իրավունք
- սահմանամերձ շրջանների բնակիչները,
- ծնողազուրկ դիմորդները,
- ՀՀ կառավարության սոցիալական ապահովության ծրագրերում ընդգրկված դիմորդները,
- սիրիահայերն ու լիբանանահայերը:
Ինչպես դիմել
Կրթաթոշակի տրամադրման պայմանները
- Կդիտարկվեն միայն պատշաճ լրացված դիմումները, որոնց կցված կլինեն բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։
- Կրթաթոշակները շնորհվում են՝ հաշվի առնելով դիմորդի մասնագիտական և ակադեմիական արժանիքները:
- Կրթաթոշակների քանակը սահմանափակ է, դրանք տրամադրվում են ըստ առկայության։ Նույնիսկ եթե թեկնածուն համապատասխանում է կրթաթոշակի տրամադրման չափանիշներին, կրթաթոշակը կարող է չտրամադրվել։
- Դիմորդները կգնահատվեն յուրաքանչյուր ծրագրի համար սահմանված գնահատման չափանիշների համաձայն։
- Դիմորդներից կարող են պահանջվել լրացուցիչ տեղեկություններ։ Անհրաժեշտության դեպքում դիմորդը կարող հրավիրվել հարցազրույցի։
- Կրթաթոշակները տրվում են այն դիմորդներին, ովքեր համապատասխանում են դասընթացի ծրագրի պահանջներին։
- Կրթաթոշակի տրամադրումը կարող է լինել շարունակական, եթե դիմորդը հաջողությամբ կատարում է յուրաքանչյուր դասընթացի ուսումնական պահանջները և պահպանում է ծրագրի կանոնները։
- Կրթաթոշակ ստացողները համաձայնվում են դառնալ Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի դեսպաններ և ձեռնարկել կրթաթոշակ ստացողի կողմից ողջամիտ և ընդունելի համարվող գործողություններ՝ պատասխանել ապագա ուսանողների հարցումներին, գրել կարճ հոդվածներ, ԶԼՄ-ներին ու բլոգերներին թույլատրել օգտագործել կրթաթոշակ ստացողների լուսանկարներն ու տվյալները և այլն։
- Դասընթացն ավարտելուց հետո երկու տարվա ընթացքում ինստիտուտը պարբերաբար կապ է հաստատելու կրթաթոշակ ստացողների հետ՝ պարզելու, թե կրթաթոշակն ինչպես է ազդել նրանց մասնագիտական գործունեության վրա:
- Կրթաթոշակներ չեն տրամադրվում այլ զեղչերի կամ հատուկ գնառաջարկների հետ համատեղ։ Կրթաթոշակների վերաբերյալ Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի որոշումները վերջնական են:
Ռիմա Խաչատրյան
Կենսագրություն
Կրթությունը
Մանկավարժական գործունեությունը
Դասագրքերը
- «Անօրգանական քիմիա», ուսումնական ձեռնարկ բժշկական քոլեջների ուսանողների համար, մաս I, «Լաքի փրինթ» հրատարակչություն, Երևան 2007
- «Անօրգանական քիմիա», ուսումնական ձեռնարկ բժշկական քոլեջների ուսանողների համար, մաս II, «Լաքի փրինթ» հրատարակչություն, Երևան 2007
- «Անալիտիկ քիմիա», ուսումնական ձեռնարկ բժշկական քոլեջների ուսանողների համար, «Լեգալ պլյուս» հրատարակչություն, Երևան 2009
Միջնակարգ բժշկական կրթության կազմակերպումը
Արհմիութենական գործունեությունը
1969-2020 – Երևանի հենակետային բժշկական քոլեջ, արհմիության (շուրջ 5000 անդամ) նախագահ:
1981-1989 – բուժաշխատողների արհմիության Մյասնիկյանի շրջանային կոմիտեի փոխնախագահ։
1984-1986 – բուժաշխատողների արհմիության Մյասնիկյանի շրջանային կոմիտեի նախագահ։
1980-2020 –Հայաստանի բուժաշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի, ապա առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության խորհրդի անդամ:
1992-1994 – կիրառել է «արհմիության գանձարանը՝ փոխօգնության դրամարկղ» սկզբունքը, երբ յուրաքանչյուր ամիս հավաքված անդամավճարներն ամբողջությամբ բաշխվում էին այն ուսանողների ու աշխատակիցների միջև, որոնց ընտանիքներում կար արցախյան պատերազմի մասնակից։
1987 – պարգևատրվել է ԽՍՀՄ արհմիությունների համամիութենական խորհրդի պատվոգրով։
1996 – նրա ակտիվ մասնակցությամբ ընդունված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում առաջին անգամ արծարծվեցին բուժքույրական գործունեության իրավական կարգավորման, միջին բուժանձնակազմի աշխատանքային ծանրաբեռնվածության գնահատման ու աշխատանքի արդար վարձատրության ապահովման հիմնահարցերը։
2008 – պարգևատրվել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի պատվոգրերով։
2017 – պարգևատրվել է Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի հուշամեդալով։
Պարգևներ
- Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում (ՀՀ Նախագահի 2017թ. մայիսի 17-ի N ՆՀ-388-Ա հրամանագիր)
- «Անանիա Շիրակացու» մեդալ (ՀՀ Նախագահի հրամանագիր ՆՀ-123-Ա, 26.05.2009թ.)
- Հայաստանի Հանրապետության Վարչապետի հուշամեդալ (ՀՀ վարչապետի որոշում, N 291-Ա, 27.03.2018թ.)
- ՀՀ կրթության և գիտության նախարարության հուշամեդալ (ՀՀ կրթության և գիտության նախարարի հրաման N503-Ա, 26.09.2005թ.)
- «Աշխատանքի վետերան» մեդալ (Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության հրամանագիր N 1378, 22.03.1984թ.)
- Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի հուշամեդալ (Արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշում N 10-14, 21.06.2017թ.)