Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Ստորև ներկայացված պայմաններն ու ընդհանուր դրույթները հանդիսանում են Ձեր (ֆիզիկական կամ իրավաբանական անձ) (այսուհետ՝ Դուք կամ Ձեր) և «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Մեր Ընկերությունը) միջև կնքված իրավական պարտադիր ուժ ունեցող պայմանագիր՝ www.ecti.am կայք մուտք գործելու և կայքը, ինչպես նաև Մեր Ընկերության այլ լրատվական միջոցները, դրանց հետ կապված բջջային հավելվածները կամ կայքերը (բոլորը միասին՝ «Կայք») օգտագործելու պահից։

Լրացուցիչ պայմաններն ու դրույթները կամ փաստաթղթերը, որոնք ժամանակ առ ժամանակ կարող են տեղադրվել Կայքում, սույնով ուղղակիորեն ներառվում են այս փաստաթղթի մեջ հղում կատարելու միջոցով: Մեր Ընկերությունն իրավունք ունի իր հայեցողությամբ ցանկացած պահի և ցանկացած պատճառով փոփոխություններ կամ լրացումներ կատարել սույն Ընդհանուր դրույթներում և պայմաններում:

Ընդհանուր պայմաններ

1. Կայքը տրամադրում է ընդհանուր տեղեկություններ և նախատեսված է Ձեր կողմից օգտագործման համար։ Այն կարող է ենթարկվել փոփոխությունների առանց նախնական ծանուցման։ Ձեր կողմից այն օգտագործելը նշանակում է ստորև նշված պայմանների ընդունում Կայքի առաջին իսկ օգտագործման պահից։

2. Մենք աշխատում ենք հնարավորինս ստուգել և թեստավորել Կայքում տեղադրված նյութերը, սակայն  խնդրում ենք ձեռնարկել Ձեր սեփական նախազգուշական միջոցները՝ համոզվելու համար, որ Կայք մուտք գործելիս Դուք զերծ եք վիրուսների կամ սխալների վտանգից, որոնք կարող են վնասել Ձեր սեփական համակարգչային համակարգը։ Մեր Ընկերությունը պատասխանատվություն չի կրում Ձեր տվյալների կամ Ձեր համակարգչային համակարգի կորստի, անսարքության կամ վնասման համար, որոնք կարող են առաջանալ այս Կայքից ստացված նյութերի օգտագործման արդյունքում:

3. «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ» ՓԲԸ-ին է պատկանում իր հրապարակումների հեղինակային իրավունքը և Կայքի բովանդակությունը, ոճը և ձևավորումը: Այս նյութերը կամ դրանցից որևէ մեկը վերարտադրելու համար անհրաժեշտ է ստանալ «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ» ՓԲԸ-ի թույլտվությունը, որի համար կարող եք դիմել.

[email protected] էլեկտրոնային հասցեով,

զանգահարել +374 744012 հեռախոսահամարով

կամ ուղարկել նամակ ՀՀ, ք Երևան 0010, Վազգեն Սարգսյան փողոց, 26/1, 312 գրասենյակ հասցեով։

4. Մեր Կայքում առկա են այլ արտաքին կայքերի հղումներ։ Մեր Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այլ կայքերի գաղտնիության քաղաքականության համար։

5. Կայքի օգտագործումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ։

6. Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է, թե ինչպես է Մեր Ընկերությունն օգտագործում իր կողմից հավաքագրված  ​​անձնական տեղեկությունները Կայքն օգտագործելիս։

Ին՞չ տվյալներ ենք մենք հավաքագրում

Մեր Ընկերությունը հավաքագրում է հետևյալ տվյալները

  • Անձնական նույնականացման տվյալներ. անուն, սեռ, պաշտոն, կազմակերպություն, էլ. փոստի հասցե (աշխատանքային և անձնական, առկայության դեպքում), Facebook-ի և Instagram-ի էջեր, աշխատանքային հեռախոսահամար, բջջային հեռախոսահամար, Ձեր պարտականությունները, ուսման նպատակներ, արձագանքներ։
  • Լուսանկարներ, տեսա- և աուդիո ձայնագրություններ:

Ինչպե՞ս ենք մենք հավաքագրում Ձեր տվյալները

Տվյալների մեծ մասը Մեր Ընկերությանը տրամադրում եք Դուք, երբ.

  • գրանցվում եք առցանց կամ պատվիրում եք ցանկացած արտադրանք կամ ծառայություն,
  • կամավոր լրացնում եք հաճախորդների հարցումը, հաղորդագրություն եք թողնում մեր կայքում կամ ուղարկում եք էլեկտրոնային նամակ,
  • օգտագործում կամ ուսումնասիրում եք մեր Կայքը՝ Ձեր բրաուզերի քուքիների (cookies) միջոցով,
  • լրացնում եք վերապատրաստման դասընթացների մասնակցության հայտը:

Մենք հավաքագրում ենք տվյալներ և մշակում ենք դրանք, երբ նկարահանում, լուսանկարում և ձայնագրում ենք մեր վերապատրաստման դասընթացները, խորհրդատվությունները և միջոցառումները:

Ինչպե՞ս ենք մենք օգտագործում Ձեր տվյալները

Մեր Ընկերությունը հավաքագրում է Ձեր տվյալները փաստաթղթավորման, կրթական և գովազդային նպատակներով: Մենք հավաքագրում ենք Ձեր տվյալները, որպեսզի կարողանանք.

  • մշակել Ձեր պատվերը, կառավարել հաշիվները,
  • մշակել Ձեր հայտը,
  • ուղարկել Ձեզ մեր նոր առաջարկները, զեղչի հնարավորությունները և մեր ծառայությունների վերաբերյալ այլ տեղեկություններ,
  • էլեկտրոնային հասցեին ուղարկել հատուկ առաջարկներ այլ ապրանքների և ծառայությունների մասին, որոնք մեր կարծիքով կարող են հետաքրքրել Ձեզ,
  • հրապարակայնորեն տեղադրել Ձեր տվյալները մեր Կայքում, սոցիալական ցանցերում, թվային և տպագիր նյութերում և մեր գործընկերների հաղորդագրություններում,
  • տրամադրել Ձեր համակուրսեցիներին։

Ձեր համաձայնության դեպքում Մեր Ընկերությունը  Ձեր տվյալները կտրամադրի նաև մեր գործընկերներին, որպեսզի նրանք նույնպես հնարավորություն ունենան առաջարկել Ձեզ իրենց ապրանքներն ու ծառայությունները:

Ձեր պատվերը մշակելիս Մեր Ընկերությունը կարող է ուղարկել ձեր տվյալները վարկային տեղեկատու գործակալություններ, ինչպես նաև օգտագործել վերջիններից ստացված տեղեկատվությունը փողերի լվացման մեխանիզմներից խուսափելու նպատակով։

Ինչպե՞ս ենք պահպանում Ձեր տվյալները

Մեր Ընկերությունը Ձեր տվյալները պահում է ecti.am անվտանգ սերվերում: Տվյալների փոխանցումն իրականացվում է secure socket layer (SSL) տեխնոլոգիայով։

Մեր ընկերությունը կձեռնարկի բոլոր խելամիտ քայլերը Ձեր տվյալների անձեռնմխելիությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք կիրառում ենք համապատասխան տեխնիկական և ինստիտուցիոնալ միջոցներ Ձեր անձնական տվյալները չարտոնված միջամտությունից պաշտպանելու համար։ Չնայած դրան, Դուք պետք է գիտակցեք, որ նման միջամտության հնարավորություն ամբողջապես բացառել հնարավոր չէ։

Կայքի հետ կապված ցանկացած հարցով կարող եք դիմել մեզ։

Մարքեթինգ

Մեր Ընկերությունն ուղարկում է տեղեկություններ մեր արտադրանքի և ծառայությունների, ինչպես նաև մեր գործընկերների ապրանքների և ծառայությունների մասին, որոնք, հուսով ենք, կհետաքրքրեն Ձեզ:

Մարքեթինգի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համաձայնության դեպքում հետագայում կարող եք հրաժարվել դրանից:

Դուք իրավասու եք ցանկացած ժամանակ արգելել Մեր Ընկերությանը կապ հաստատել Ձեզ հետ մարքեթինգի հետ կապված հարցերով կամ Ձեր տվյալները տրամադրել Մեր ընկերությունների խմբի այլ անդամներին։

Եթե ​​այլևս չեք ցանկանում ստանալ մարքեթինգային բնույթի տեղեկատվություն, հետադարձ կապի միջոցով դիմեք մեզ։

Որո՞նք են տվյալների պաշտպանության ձեր իրավունքները

Մենք ուզում ենք համոզվել, որ դուք տեղյակ եք տվյալների պաշտպանության ձեր բոլոր իրավունքներից: Յուրաքանչյուր օգտատեր ունի.

Մուտքի իրավունք. Դուք իրավունք ունեք Մեր Ընկերությունից պահանջել Ձեր անձնական տվյալների պատճենը: Այս ծառայության համար մենք կարող ենք գանձել որոշակի վճար:

Ուղղելու իրավունք. Դուք իրավունք ունեք պահանջել Մեր Ընկերությունից ուղղել ցանկացած տվյալ, որը, Ձեր կարծիքով, ճիշտ չէ: Դուք նաև իրավունք ունեք Մեր Ընկերությունից պահանջել կատարել լրացում, եթե գտնում եք, որ տվյալները թերի են:

Հեռացման իրավունք. որոշակի պայմանների առկայության դեպքում Դուք իրավունք ունեք Մեր Ընկերությունից պահանջել հեռացնել Ձեր անձնական տվյալները:

Մշակումը սահմանափակելու իրավունք. որոշակի պայմանների առկայության դեպքում Դուք իրավունք ունեք Մեր Ընկերությունից պահանջել սահմանափակել Ձեր անձնական տվյալների մշակումը:

Տվյալները տեղափոխելու իրավունք. որոշակի պայմանների առկայության դեպքում Դուք իրավունք ունեք Մեր Ընկերությունից պահանջել հավաքված տվյալները փոխանցել այլ կազմակերպության կամ անմիջապես Ձեզ։

Հարցում կատարելու դեպքում պատասխանը տրամադրվում է մեկ ամսվա ընթացքում։ Այս իրավունքներից յուրաքանչյուրից օգտվելու ցանկության դեպքում կապ հաստատե՛ք մեզ հետ [email protected] էլեկտրոնային հասցեով։

Ինչ՞ է քուքին

Քուքիները (cookies) տեքստային ֆայլեր են, որոնք տեղադրված են Ձեր համակարգչում՝ ստանդարտ ինտերնետային տեղեկատվություն և այցելուի վարքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար: Երբ Դուք այցելում եք մեր Կայքը, մենք կարողանում ենք ավտոմատ կերպով հավաքել տեղեկատվություն քուքիների կամ նմանատիպ տեխնոլոգիաների միջոցով։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել allaboutcookies.org կայքէջը։

Ինչպե՞ս ենք օգտագործում քուքիները

Մեր Ընկերությունն օգտագործում է քուքիները տարբեր եղանակներով, ներառյալ՝ Ձեզ կայքում «մուտք գործած» պահելով։ 

Ինչ տեսակի քուքիներ ենք մենք  օգտագործում

Գոյություն ունեն քուքիների տարբեր տեսակներ։ Մեր Կայքում օգտագործում են հետևյալ տեսակը.

  • Ֆունկցիոնալություն Մեր Ընկերությունն օգտագործում է այս քուքիները մեր Կայքում Ձեզ ճանաչելու և Ձեր կողմից նախկինում ընտրված նախապատվությունները հիշելու համար: Դրանք կարող են հիշել, մասնավորապես, թե որ լեզուն եք նախընտրում և որտեղ եք գտնվում։ Օգտագործվում են ինչպես մեր սեփական, այնպես էլ կողմնակի քուքիներ։

Ինչպես կառավարել քուքիները

Դուք կարող եք կարգավորել Ձեր բրաուզերն այնպես, որ այն չընդունի քուքի ֆայլեր։ Սակայն, այդ դեպքում մեր Կայքի որոշ գործառույթներ կարող են չաշխատել:

Այլ կայքերի գաղտնիության քաղաքականությունը

Մեր Ընկերության Կայքը պարունակում է այլ կայքերի հղումներ: Մեր գաղտնիության քաղաքականությունը տարածվում է միայն մեր Կայքում։ Այսպես. եթե անցնում եք մեկ այլ կայքի հղումով, ապա պետք է ծանոթանաք այդ կայքի գաղտնիության քաղաքականությանը:

Փոփոխություններ մեր գաղտնիության քաղաքականության մեջ

Մեր Ընկերությունը պարբերաբար վերանայում և լրամշակում է իր գաղտնիության քաղաքականությունը և բոլոր թարմացումները տեղադրում է այս Կայքում:

Եթե ​​ունեք հարցեր մեր գաղտնիության քաղաքականության, Ձեր մասին պահվող տվյալների վերաբերյալ կամ ցանկանում եք օգտվել Ձեր տվյալների պաշտպանության իրավունքից, կապ հաստատե՛ք մեզ հետ հետադարձ կապի միջոցներով։

Մեր Ընկերության Կայք մուտք գործելով՝ Դուք հաստատում եք, որ ընթերցել եք, հասկացել եք և ամբողջովին ընդունում եք վերոշարադրյալ Ընդհանուր դրույթներն ու պայմանները։  Սույնով Դուք բացահայտորեն հրաժարվում եք ցանկացած անձի կամ կազմակերպության դեմ ցանկացած հայցից՝ մեր Կայքի նյութերն ու Ձեր կողմից տրամադրված անձնական տվյալներն օգտագործելու համար։