Մեջբերումներ
«ՄՎԿԻ հիմնական առաքելությունը մասնագիտական ժամանակակից պահանջներին համապատասխան կարճ դասընթացների միջոցով էներգետիկ ոլորտի ղեկավար-մասնագետներ պատրաստելն է՝ էլեկտրաէներգիայի մատակարարման, էներգետիկ արդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների և եխնոլոգիական մարտահրավերների աճող արտադրական կարիքները բավարարելու պատրաստ և բնապահպանական ռիսկերի արդյունավետ կառավարում ապահովող անձնակազմի վերապատրաստումը»։
Ռիմա Խաչատրյան. Գաղթականի աղջիկը, Լոնդոն 2022թ.
«2022 թվականի մայիսին Լոնդոնի Համալսարանական Քոլեջի Կայուն Ռեսուրսների Ինստիտուտը ներկայացրեց խորացված դասընթաց Էներգետիկայի ոլորտում վարքագծային տնտեսագիտության թեմայի վերաբերյալ։ Դասընթացին մասնակցեցին մեր գործընկեր Մասնագիտական Վերապատրաստման և Կատարելագործման Ինստիտուտի կողմից ընտրված տասներկու մասնակիցներ, որոնք աշխատում են Հայաստանի էներգիայի արտադրության և բաշխման ոլորտի տարբեր ընկերություններում»։
UCL Institute for Sustainable Resources
«2022 թվականի մայիսին Լոնդոնի Համալսարանական Քոլեջի Կայուն Ռեսուրսների Ինստիտուտը ներկայացրեց խորացված դասընթաց Էներգետիկայի ոլորտում վարքագծային տնտեսագիտության թեմայի վերաբերյալ։ Դասընթացին մասնակցեցին մեր գործընկեր Մասնագիտական Վերապատրաստման և Կատարելագործման Ինստիտուտի կողմից ընտրված տասներկու մասնակիցներ, որոնք աշխատում են Հայաստանի էներգիայի արտադրության և բաշխման ոլորտի տարբեր ընկերություններում»։
Dr. Lorenzo Lotti
Associate professor, program leader
UCL Institute for Sustainable Resources
«Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտը միջազգային ուսուցողական կենտրոն է, որի առաքելությունն է զարգացնել արդիական ու նորարարական մեթոդաբանությամբ կրթական ծրագրեր ապագայի ինքնահարատ զարգացման առաջնորդների մասնագիտական վերապատրաստման համար»։
Armenian-British Business Chamber Insider
May-June 2022
«Դասընթացի հիմնական նպատակն էր հասկանալ մարդկային վարքագծի պատճառները և հետևանքները, որոշումների կայացման վրա ազդող արտաքին և ներքին գործոնները և մարդկային վարքագծի վրա ազդելու հնարավոր մեթոդները»։
Tert.am
«Նրանք [դասընթացի մասնակիցները] ծանոթացան էներգետիկ շուկայի ազատականացման սկզբունքներին, ազատ շուկայի պայմաններում էներգիա արտադրող ձեռնարկությունների՝ որոշում կայացնելու մարտահրավերներներին, այլընտրանքային ներգիայի աղբյուրների արտադրական շրջանների առանձնահատկություններին և կանաչ էներգիայի կուտակման տեխնիկական նարավորություններին»։
Panorama.am
«ՄՎԿԻ կողմից տրամադրվող կրթաթոշակների հիմնական նպատակն է աջակցել երիտասարդ մասնագետներին, որոնք կկարողանան ինքնազարգացման միջոցով հարմարվել աշխատաշուկայի օրեցօր փոփոխվող պահանջներին»։
Aysor.am
«ՄՎԿԻ-ն հաստատություն է որն ունի վճռորոշ ազդեցություն մարդկանց սոցիալական, տնտեսական և մտավորական ունակությունների վրա, և ոգեշնչում է իր ուսանողներին զարգացնել իրենց գիտելիքները, հաստատել մնայուն կապեր տարբեր մարդկանց հետ և կերտել պատասխանատու ղեկավար և առաջնորդ դառնալու իրենց ուղին»։
«Կայուն զարգացում. կրթություն, բնապահպանություն, էներգետիկա»
Ալմանախ 2022