Մեր մասին

Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտը (ECTI) հիմնադրվել է ՀՀ վաստակավոր մանկավարժ Ռիմա Խաչատրյանի կողմից 2018 թվականին: 

Ինստիտուտի հիմնական առաքելությունը մասնագիտական ​​ ժամանակակից պահանջներին համապատասխան կարճ դասընթացների միջոցով էներգետիկ ոլորտի ղեկավար-մասնագետներ պատրաստելն է, էլեկտրաէներգիայի մատակարարման, էներգետիկ արդյունավետության, վերականգնվող էներգիայի աղբյուրների և տեխնոլոգիական մարտահրավերների աճող արտադրական կարիքները բավարարելու պատրաստ և շրջակա միջավայրի ռիսկերի արդյունավետ կառավարում ապահովող անձնակազմի վերապատրաստումն է։

Մենք ապահովում ենք տեսական գիտելիքների ու գործնական հմտությունների ձեռքբերում բուն արտադրական գործընթացում՝ Հրազդանի ՋԷԿ-ում, «ՁորաՀԷԿ» հիդրոէլեկտրակայանում և «ԱրևԷկ» արևային կայանում։ Մասնագիտական ​​ուսուցման մեր կողմից առաջարկվող հարթակի կարևորագույն առավելություններից մեկն էլ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ստորաբաժանումներում պրակտիկա անցնելու հնարավորությունն  է:

Ինստիտուտի դասախոսական կազմում ընդգրկված են մասնագետներ ոլորտի ակադեմիական և գործարար համայնքներից, ներառյալ՝ Հայաստանի պետական ​​ճարտարագիտական ​​համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմից։

Դասընթացների մասնակիցների համար նախատեսված են մի շարք գրավիչ փաթեթներ, այդ թվում՝ կրթաթոշակների և կրթական դրամաշնորհների տրամադրում, ուսման վարձի զեղչում և այլն։

Դասընթացների ընդհանուր նպատակն է մասնակիցներին տրամադրել արդիական գիտելիքներ և հմտություններ վերականգնվող էներգիայի, բնապահպանական տնտեսագիտության, վարքագծային տնտեսագիտության, էներգաարդյունավետության և նորարարության ոլորտներում:

Այս համատեքստում ուսուցման ծրագիրն ունի երկու առանձնահատուկ նպատակ.

  1.  հասնել էլեկտաէներգիայի արտադրության, բաշխման և օգտագործման միջազգայնորեն ճանաչված լավագույն փորձի ավելի մեծ իրազեկման և ըմբռնման,
  2.  աջակցել միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխան  անհատական ​​պրակտիկայի տեղայնացմանն ու իրականացմանը՝ ՝ Հայաստանում կայուն և էկոլոգիապես մաքուր էներգիայի արտադրության և օգտագործման ծավալների ավելացման նպատակով։

Այս նպատակներին հասնելու համար ուսուցողական ծրագիրն առաջարկում է հինգ հիմնական մոդուլներ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոնացած է էներգետիկ ոլորտում մասնագիտական ​​գործունեության հետևյալ հայեցակետերի վրա.

  • բնապահպանական և պաշարների տնտեսագիտություն,
  • մոլորակային տնտեսագիտություն, էներգետիկ և կլիմայական քաղաքատնտեսություն,
  • վարքագծային տնտեսագիտություն և դրա ազդեցությունը շրջակա միջավայրի վրա,
  • էներգետիկ համակարգի մոդելավորում,
  • էներգետիկա, տեխնոլոգիա և նորարարություն։

Այս մոդուլները միմյանց հետ փոխկապակցված են և կոչված են վերապատրաստման ծրագրի ընդհանուր նպատակների իրականացմանն ու առաջադրված խնդիրների լուծմանը: Ընդսմին, բոլոր մոդուլները մշակված են այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը կարող է համապատասխանեցվել առանձին թիրախային խմբերի հատուկ մասնագիտական ​​կարիքներին:

Առաջարկվում է ինչպես առկա, այնպես էլ առցանց ուսումնառության հնարավորություն՝ օգտագործելով տեխնոլոգիաների վրա հիմնված ուսուցման ինտերակտիվ գործիքների «սմարթ» համադրությունը:

Վերապատրաստման ծրագրի թիրախային խմբերն են․  

  • բուհերի շրջանավարտներ, ովքեր մտադիր են շարունակել իրենց կարիերան էներգետիկ ոլորտում,
  • էներգետիկ ոլորտի կրտսեր մասնագետներ,
  • էներգետիկ ոլորտի միջին օղակի ղեկավարներ,
  • էներգետիկ ոլորտի գործարարներ։

ՈւՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

Վերապատրաստման ուսումնական ծրագիրը կազմված է Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջակա միջավայրի, էներգետիկայի և պաշարների Բարտլեթթ դպրոցի մասնագետների կողմից` ինստիտուտի դասավանդող թիմի հետ համատեղ։ Դասընթացներն անցկացվում են ինչպես Բարտլեթթի կողմից վերապատրաստված փորձառու մասնագետների կողմից, այնպես էլ ոլորտի մասնագետների մասնակցությամբ:

Դասընթացների ընթացքում էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում առկա լավագույն փորձի, գիտելիքների և հմտությունների փոխանցման նպատակով տեղական և միջազգային մասնագիտական ​​համայնքներից ինստիտուտին կից ձևավորվել է բնապահպանական և պաշարների տնտեսագիտության, մոլորակային տնտեսագիտություն, էներգետիկ և կլիմայական քաղաքատնտեսություն, վարքագծային տնտեսագիտություն և շրջակա միջավայրի վրա դրա ազդեցության, էներգետիկ համակարգի մոդելավորման ու տեխնոլոգիական նորարարության ոլորտների փորձագետների խումբ։

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ինստիտուտն աջակցում է էներգետիկ ձեռնարկությունների միջին օղակի ղեկավարներին ու ոլորտի գործարարներին ընդլայնել իրենց տեսական և կիրառական գիտելիքներն ու կարողությունները՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում համապատասխան կրթական ներուժի ձևավորմանն ու ժամանակակից ռազմավարությունների մշակմանը։

Նոր գիտելիքներով ու հմտություններով մենք խրախուսում ենք էներգետիկայի ոլորտի մասնագետներին կայուն զարգացման բարդ խնդիրների համար փնտրել և գտնել տեղական և միջազգային շուկաներում մրցակցային լուծումներ:

Մեր առաքելությունը նորարարական տեխնոլոգիաների և ժամանակակից մեթոդաբանության կիրառմամաբ էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում գործարար նախաձեռնությունների խթանումն է, ինչն իր հերթին կնպաստի ապագայի համար պատասխանատվություն ստանձնող առաջնորդների ձևավորմանը:

ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Մեր տեսլականը Հայաստանի էներգահամակարգի համար ղեկավարների և ձեռնարկատերերի որակապես նոր ու խստապահանջ համայնքի զարգացմանն աջակցելն է, ինչը կապահովի ցածր գնով ու ածխածնի զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության և սպառման նոր դարաշրջան,  երբ յուրաքանչյուր ոք ուրույն դերակատարություն կստանձնի տարածաշրջանի էներգետիկ անվտանգության ձևավորման գործում:

Մենք վերապատրաստում ենք ղեկավարների ու գործարարների, ովքեր ձգտում են էներգետիկ ոլորտի կայուն զարգացման՝ վերականգնվող էներգիայի պաշարների անաչառ գնահատման, ջրային, արևային և հողմային կայանների պատասխանատու կառավարման, էներգիայի անվտանգ պահեստավորման, նորարարական գործիքների մշակման ու կիրառման, արտադրական հզորությունների մշտադիտարկման և շրջակա միջավայրի անվտանգության ապահովման ճանապարհով։

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Ժամանակակից բիզնեսի ինքնահարատ զարգացման համար անհրաժեշտ են ռազմավարական պլանավորման ունակություն ունեցող գործարարներ։ Էներգիայի կայուն և մրցակցային աղբյուրների ընտրության, էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերի օպտիմալացման ոլորտում կիրառելով իրենց գիտելիքներն ու նոու-հաուն՝ նրանք կնպաստեն էներգիայի սպառման նվազեցմանը, էներգաարդյունավետության բարձրացմանն ու կանաչ էներգիայի արտադրության ընդլայնմանը:

Էներգետիկայի ոլորտում կայուն զարգացումը ենթադրում է հավասարակշռություն էներգետիկ ձեռնարկությունների շահութաբերության և մարդու ու շրջակա միջավայրի վրա ազդեցության միջև ։ Գործարարները պետք է նպաստեն ինչպես ընկերությունների շահութաբերության բարձրացմանը, այնպես էլ շրջակա միջավայրի վրա դրանց գործունեության բացասական ազդեցության նվազեցմանը։  Այսօր որոշումների կայացման ժամանակ ընկերությունները հաճախ ժամանակավոր լուծումները գերադասում են բարդ ու հավասարակշռված համակարգային մոտեցումներին, ինչը հանգեցնում է անշահավետ ներդրումների և յուրաքանչյուր ներդրված դոլարի դիմաց ածխածնի արտանետումների առավել սակավ նվազեցման։ Մենք աջակցում ենք ոլորտի գործարարներին այս խնդիրների լուծման գործում:

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտը կիրառում է բազմակողմ ուսուցողական հարթակ, որը մշակված է՝ հաշվի առնելով դասընթացների մասնակիցների անհատական ​​կարիքներն ու ժամանակային սահմանափակումները:

Հարթակն ուսուցողական համակարգ է, որն առաջարկում է ինչպես ավանդական՝ դասավանդողների կողմից ղեկավարվող խմբային ուսուցում, այնպես էլ կրթական նոր մոտեցումներ, ինչպիսիք են՝

  • հարմարավետ ուսուցում. ասինխրոն ուսուցման մոդուլներ՝ փորձառու ուսուցիչների ղեկավարությամբ,
  • անհատական մոտեցում. ավանդական ուսուցման և տեղեկատվական տեխնոլոգիաների ու հաղորդակցության արդի միջոցների կիրառման միջոցով ապահովվող ուսուցման ինտերակտիվ միջավայր, մասնակցություն ֆորումների,  այցելություններ արտադրական ձեռնարկություններ, կիրառական առաջադրանքներ,
  • դասընթացավարների հետ անհատական ​​փոխգործակցությունը երաշխավորում է վերապատրաստման կայուն և արդյունավետ գործընթաց,
  • փոքր խմբեր. սովորողների փոքրաթիվ խմբերում փոխգործակցությունն ապահովվում է վերապատրաստման դասընթացների, առցանց քննարկումների և ուսումնառության այլ մեթոդների կիրառման միջոցով,
  • ցանցային աշխատանք. այլ ունկնդիրների և դասընթացավարների հետ շփվելու հնարավորություն՝ դրանով իսկ մասնագիտական ​​ցանցի ընդլայնում։

 

Մեջբերումներ