Փողերի լվացման դեմ պայքարի քաղաքականություն
Փողերի լվացման դեմ պայքարի քաղաքականությունը (այսուհետ՝ «Քաղաքականություն») հանդիսանում է «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ» ՓԲԸ (այսուհետ՝ «Ընկերություն») ներքին իրավական ակտ:
Հիմնական սահմանումներ
Փողերի լվացում՝ փողերի և այլ ակտիվների հանցավոր ծագումը թաքցնելու գործընթաց՝ դրանք օրինական աղբյուրներից ստացված լինելու տեսանելիություն ստեղծելու նպատակով: Փողերի լվացումը կարող է իրականացվել տարբեր ձևերով և ներառել տարատեսակ բազմաթիվ ակտիվներ: Չնայած փողերի լվացումը սովորաբար կապված է թմրանյութերի անօրինական շրջանառության կամ կազմակերպված հանցավորության հետ, այն կարող է առաջանալ եկամուտ բերող ցանկացած հանցագործության կատարման արդյունքում, ներառյալ՝ կաշառք, կոռուպցիա, շորթում, մարդկանց առևտուր, խարդախություն և հարկային խարդախություններ: Փողերի լվացումը կարող է նաև օգտագործվել ահաբեկչության ֆինանսավորման նպատակով:
Ներածություն
Փողերի լվացումն անօրինական է, դեմ է էթիկայի կանոններին և նպաստում է հանցավոր վարքագծի դրսևորմանը: Փողերի լվացման ռիսկը չեզոքացնելու անընդունակությունը կարող է հեղինակազրկել մեզ և հանգեցնել Ընկերության նկատմամբ հետաքննությունների իրականացման, տուգանքների և/կամ այլ պատասխանատվության կիրառման:
Սույն Քաղաքականությունը սահմանում է մեր Ընկերության մոտեցումն՝ ուղղված մեր կողմից փողերի լվացումը կանխելու վերաբերյալ բոլոր կիրառելի օրենքների և կանոնների պահպանմանը և փողերի լվացման ռիսկերի պատշաճ կառավարումն ապահովելուն:
Սույն Քաղաքականության նպատակն է հանդիսանում էականորեն կանխել, կառավարել և նվազեցնել Ընկերության և նրա աշխատողների կողմից փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման փաստացի կամ հնարավոր գործունեության մեջ ուղղակի կամ անուղղակի ներգրավվելու ռիսկը:
Սույն Քաղաքականությունը կոչված է օգնելու աշխատողներին, կոնտրագենտներին, գործընկերներին և Ընկերության անունից գործող այլ երրորդ անձանց՝ հասկանալու, թե որտեղ կարող են առաջանալ փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ օրենքների խախտումներ, և աջակցելու նրանց ճիշտ որոշումներ կայացնելու հարցում սույն Քաղաքականությանը համապատասխան մեր կորպորատիվ դիրքորոշման համաձայն:
Ո՞ւմ նկատմամբ է կիրառելի
Սույն Քաղաքականության գործողությունը տարածվում է բոլոր աշխատողների, տնօրենների և պաշտոնատար անձանց, ինչպես նաև Ընկերության կոնտրագենտների և գործընկերների վրա:
Ի՞նչ ենք հասկանում փողերի լվացում և ահաբեկչության ֆինանսավորում ասելով
Փողերի լվացում նշանակում է հանցավոր ճանապարհով ստացված փողերի կամ ակտիվների փոխարինում «մաքուր» փողերով կամ այլ ակտիվներով: Մաքուր փողերը կամ ակտիվները չունեն ակնհայտ կապ ինչ-որ հանցավոր գործունեության հետ:
Գործունեության հետևյալ տեսակները համարվում են «փողերի լվացում» և արգելված են սույն Քաղաքականությամբ.
- գույքի (ներառյալ փողի) փոխակերպումը կամ փոխանցումը՝ տեղյակ լինելով կամ կասկածելով, որ այդպիսի գույքը ստացվել է հանցավոր կամ որոշակի ապօրինի գործունեության արդյունքում («Ապօրինի գույք»)՝ գույքի ապօրինի ծագումը թաքցնելու կամ քողարկելու նպատակով կամ նման գործունեության իրականացմանը ներգրավված ցանկացած անձին աջակցելու նպատակով, որպեսզի վերջինս խուսափի իր արարքի իրավական հետևանքներից,
- Ապօրինի գույքի ներգրավմամբ ֆինանսական գործառնությունների իրականացում,
- Ապօրինի գույքի իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինումը, տեղաշարժը, իրավունքների սահմանումը, տիրապետումը կամ վերահսկողությունը թաքցնելը կամ քողարկելը,
- Ապօրինի գույքի ձեռքբերումը, տիրապետումը և օգտագործումը,
- անօրինական գործունեության իրականացմանը նպաստելը,
- վերոնշյալ կետերում նշված գործողություններից որևէ մեկի կատարմանը մասնակցելը, համակատարելը, կատարման և օժանդակելու փորձ կատարելը, դրդելը, աջակցելը և խորհրդատվություն տրամադրելը:
Լայն իմաստով փողերի լվացում նշանակում է, որ ցանկացած անձ (ներառյալ ցանկացած աշխատող) կխախտի օրենքը, եթե նա իմանա կամ կասկածի, որ բիզնեսի շրջանակներում առկա է Ապօրինի գույք, և ներգրավվի կամ շարունակի մնալ ներգրավված այն գործունեության մեջ, որը առնչվում է այդ գույքին՝ առանց իր մտահոգությունների մասին հայտնելու:
Գույքը համարվում է ապօրինի, եթե այն ստացվել է ցանկացած հանցավոր արարքի արդյունքում՝ անկախ այն հանգամանքից՝ հիմնական հանցավոր արարքը կատարվել է այն երկրում, որտեղ դուք գտնվում եք, թե արտերկրում:
Ահաբեկչության ֆինանսավորումը կարող է կապված լինել ոչ թե հանցավոր գործունեության արդյունքում եկամուտ ստանալու, այլև, ավելի հավանական է, միջոցների ենթադրյալ օգտագործումը կամ ծագումը թաքցնելու հետ, որոնք արդյունքում պետք է օգտագործվեն հանցավոր նպատակներով:
Մեր կողմից ստանձնած հանձնառությունները
Մենք չենք օգնում, աջակցում, մասնակցում և հավանություն չենք տալիս փողերի լվացմանը կամ ահաբեկչության ֆինանսավորմանը: Մենք չենք ընդունում դրամական միջոցներ կամ այլ ակտիվներ, եթե գիտենք կամ կասկածում ենք, որ դրանք ստացվել են որևէ տեսակի հանցավոր գործունեությունից: Մենք գիտակցաբար գործ չենք ունենում հանցագործների, հանցագործության կատարման մեջ կասկածյալների կամ հանցագործությունից ստացված եկամուտների հետ: Մենք չենք նպաստում հանցավոր գործունեության արդյունքում ստացված հանցավոր եկամուտների կամ այլ ակտիվների ձեռքբերմանը, տիրապետմանը կամ տնօրինմանը, ինչպես նաև չենք օգնում ուրիշներին հանցավոր եկամուտները կամ ակտիվները թաքցնելու հարցում: Մենք չենք հանդուրժում որևէ տեսակի հարկերից ցանկացած ձևով խուսափելը և չենք նպաստում հարկերի վճարումից գիտակցաբար կամ դիտավորությամբ խուսափելուն։
Փողերի լվացման հետ կապված ռիսկերը կառավարելու և պահանջների պահպանումն ապահովելու նպատակով մենք մեր բոլոր վճարումները կատարում ենք համաձայն պայմանագրերի և ստանում ենք վճարումներ մեր կոնտրագենտներից նույնպես համաձայն պայմանագրերի, որպեսզի խուսափենք փողերի լվացմանը կամ հարկերի վճարումից խուսափելուն նպաստելու ռիսկից: Մենք պահանջում ենք աշխատողներից ուշադիր լինել ցանկացած անսովոր կամ կասկածելի գործողության նկատմամբ, որը կարող է մեզ ենթարկել փողերի լվացմանը կամ հարկերի վճարումից խուսափելուն նպաստելու ռիսկի:
Մենք պահպանում ենք բոլոր կիրառելի օրենքները և կանոնները, որտեղ էլ որ վարենք մեր բիզնեսը, ստեղծենք կամ պահպանենք մեր գործարար հարաբերությունները: Ընկերության քաղաքականությունն է մեր գործունեության մեջ պահպանել փողերի լվացման դեմ պայքարի վերաբերյալ օրենքների պահանջներն ամբողջ աշխարհով մեկ: Այդ նպատակով մենք համագործակցում ենք միայն այն գործընկերների հետ, ովքեր իրականացնում են օրինական առևտրային գործունեություն և որոնց միջոցները ստացվում են օրինական աղբյուրներից:
Որքան հնարավոր է, մենք ուսումնասիրում ենք բոլոր բարդ և անսովոր խոշոր տրանսակցիաների նախապատմությունը և նպատակը, ինչպես նաև գործարքների բոլոր անսովոր մոդելները, որոնք չունեն ակնհայտ տնտեսական կամ օրինական նպատակ: Մենք բարձրացնում ենք գործարար հարաբերությունների մշտադիտարկման աստիճանը և բնույթը՝ պարզելու՝ արդյո՞ք այդ տրանսակցիաները կամ գործողությունները կասկածելի են, թե ոչ:
Ռիսկի գնահատման վրա հիմնված մոտեցմանը համապատասխան՝ մենք, մինչև գործարար հարաբերությունների հաստատումը կամ գործարքի իրականացումը, պարտավորվում ենք պատշաճ զգուշավորության բոլոր միջոցառումների շրջանակներում, որոնք կիրառվում են նման գործարար հարաբերությունների կամ գործարքների նկատմամբ,
- իդենտիֆիկացնել և հաստատել մեր կոնտրագենտի և (վերջնական) շահառու սեփականատերերի անձը,
- գնահատել ռիսկի աստիճանը, որը կարող է ներկայացնել այդպիսի կոնտրագենտը:
Բոլոր աշխատողները պարտավոր են անհրաժեշտության դեպքում լիակատար համագործակցել համապատասխան պետական մարմինների հետ, որոնք պատասխանատու են փողերի լվացման դեմ պայքարի համար: Անհրաժեշտության դեպքում դա կարող է ներառել կասկածելի տրանսակցիաների մասին հաղորդումը և իշխանությունների հետ համագործակցելը կամ սեփական նախաձեռնությամբ անհապաղ տեղեկացումը համապատասխան մարմնին, երբ նրանք գիտեն, կասկածում են կամ ողջամիտ հիմքեր ունեն կասկածելու, որ փողերի լվացումը, դրա հետ կապված հիմնական հանցագործությունը կամ ահաբեկչության ֆինանսավորումը կատարվում է, կատարվել է կամ կատարման փորձ է արվում:
Խոսում ենք բաց
Յուրաքանչյուրս պատասխանատվություն է կրում իր պարտականությունների կատարման համար: Մենք սպասում ենք մեր աշխատողներից և կոնտրագենտներից խոսել բաց և բարձրաձայնել սույն Քաղաքականության հնարավոր խախտումների մասին իրենց մենեջերի, ղեկավարի մոտ կամ ցանկացած այլ հասանելի միջոցներով:
Հետևանքներ
Մեր Քաղաքականությունը լրացնում է մեր արժեքները և արտացոլում է, թե ինչն է կարևոր Ընկերության համար: Մենք խիստ ենք վերաբերվում մեր Քաղաքականության խախտումներին: Կախված խախտման ծանրությունից՝ հետևանքը կարող է լինել նկատողությունից ընդհուպ մինչև աշխատանքից ազատում՝ տեղեկացնելով խախտման մասին իրավապահ մարմիններին:
Սույն Քաղաքականությունը կարող է վերախմբագրվել ժամանակ առ ժամանակ և Քաղաքականության վերախմբագրված տարբերակն անհապաղ կտեղադրվի մեր կայքէջում: