Համագործակցություն UCԼ֊ի հետ
2019թ․ Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի (ECTI) և Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) հետ կնքեց վերականգնվող էներգիայի համակարգերի մասնագիտացված ուսումնական մոդուլների մշակման, էներգիայի արտադրության և օգտագործման բնապահպանական ազդեցության, ինչպես նաև էներգետիկայի ոլորտի մասնագետների թիրախային խմբերի համար երկարաժամկետ դասընթացների կազմակերպման ոլորտում համագործակցության պայմանագիր։
Համագործակցության առաջին փուլում՝ 2019թ. սեպտեմբերին, տեղի ունեցավ ինստիտուտի դասընթացավարների առաջին խմբի վերապատրաստման դասընթաց (ToT): Դասընթացը վարում էին Լոնդոնի համալսարանական քոլեջի շրջակա միջավայրի, էներգետիկայի և պաշարների Բարտլեթթ դպրոցի ավագ դասախոս, դոկտոր Լորենցո Լոթթին և նույն դպրոցի դասախոս, դոկտոր Տոբիաս Ռեյնաուերը
Դասընթացի նպատակն էր բացահայտել և լրացնել վերականգնվող էներգետիկայի, բնապահպանական տնտեսագիտության, վարքագծային տնտեսագիտության և էներգետիկ ոլորտում նորարարությունների վերաբերյալ գիտելիքների բացը: Այն մշակված էր Բարտլեթթ դպրոցի մագիստրոսական ծրագրերի հիման վրա՝ առանձնացնելով էներգետիկ ոլորտի բնապահպանական խնդիրները։
Կրթական մոդուլներն առընչվում են այնպիսի թեմաների, ինչպիսիք են արդյունավետ էներգետիկ համակարգերի մոդելավորումը, էներգախնայող տեխնոլոգիաների կիրառումը, էներգաարդյունավետության, նորարարության ու կլիմայի փոփոխության հիմնահարցերը։