Պատկերը՝ Guliza Urustambek kyzy/AFP
Ավանդական շինանյութերի անսովոր այլընտրանք է առաջարկել Նուրսուլթան Տաբալդիևը ղրղզական Կզիլ-Կիա փոքրիկ գյուղից։ Նա բրնձի կեղևից շինանյութեր արտադրելու տեխնոլոգիա է հղացել։
Բլոկների 60%-ը կազմված է բրնձի կեղևից, իսկ մնացած 40%-ը՝ կավից, ցեմենտից և սոսնձից՝ առանց քիմիական հավելումների։ Դա կատարյալ էկոլոգիապես մաքուր շինանյութ է։ Նուրսուլթանը պատնել է, որ դրա ստեղծման գաղափարն իր մեջ ծագել է դեռևս մանկության տարիներին։
Կեղևի մեջ պարունակվող սիլիկահողի շնորհիվ նման բլոկները նույնքան ամուր են, որքան բետոնը։ Հինգ տարվա ընթացքում Ղրղզստանում կառուցվել է ավելի քան 300 տուն։ Բրնձի բլոկներից կառուցված տները ձմռանը՝ ջերմությունը, իսկ ամռանը՝ զովությունը լավ են պահպանում և հրակայուն են։
Անսովոր շինանյութը գրավել է մի շարք երկրների մասնագետների ուշադրությունը, որոնք հաստատել են էժան և էկոլոգիապես մաքուր բրնձե բլոկների մեծ ներուժը։ Հիմնական առավելություններից մեկը ցեմենտի ցածր պարունակությունն է, որի արտադրությունն, ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ 2023 թվականի տվյալների, կազմում է համաշխարհային CO2 արտանետումների մինչև 8%-ը։
Բրնձի բլոկների արտադրությունը լուծում է մեկ այլ կարևոր խնդիր՝ նախկինում դեն նետված բրնձի թափոնների հեռացումը, որոնք վնասում էին շրջակա միջավայրին։ Ի դեպ, նմանատիպ խնդիր կա բրինձ արտադրող բոլոր երկրներում։ Միայն Հնդկաստանում մոտ 32 միլիոն տոննա բրնձի թափոններ են փտում աղբավայրերում։
Աղբյուրը՝ France 24
Պատկերը՝ Guliza Urustambek kyzy/AFP