Պատկերը՝ ECTI
Այս թեմային էր նվիրված Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի (ՄՎԿԻ) կողմից կազմակերպված վերջին դասընթացը։
«Էկո-նորարարություն. կայուն լուծումների վերածումը բիզնես արժեքի» վերնագրով երկօրյա ծրագիրը նախատեսված էր համալսարանական ուսանողների և սկսնակ ձեռնարկատերերի համար։
Ծրագրի նպատակն էր ուսումնասիրել մաքուր և այլընտրանքային էներգիայի աղբյուրները, բացահայտել դրանց տարբերությունները, ինչպես նաև գնահատել այլընտրանքային էներգետիկայի զարգացման ներուժը և Հայաստանի հեռանկարները կայուն էներգիայի ոլորտում։
Դասընթացը մշակվել էր Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) շրջակա միջավայրի, էներգիայի և ռեսուրսների Բարթլեթ դպրոցում վերապատրաստված փորձագետների կողմից։
Նոյեմբերի 26-ից 29-ը Ծաղկաձորի Սթոունհենջի համալիրում անցկացված դասընթացի տասներկու մասնակիցներ արժանացել էին Ռիմա Խաչատրյանի անվան կրթաթոշակի։
Դասընթացի գործնական մասի շրջանակում մասնակիցներն այցելեցին արդյունաբերական նշանակության Հայաստանի առաջին արևային էլեկտրակայան և կենցաղային կեղտաջրերի մաքրման համար նախատեսված աէրացիոն կայան՝ ծանոթանալով կանաչ տեխնոլոգիաների կիրառման սկզբունքներին։
Դասընթացը կենտրոնացած էր կանաչ տեխնոլոգիաների ներդրման միջոցով լրացուցիչ ֆինանսական եկամուտներ ստանալու ներուժի, ինչպես նաև այս ոլորտի փոքր ձեռնարկությւոնների համար կիրառելի հարկային մեխանիզմների վրա։
Աղբյուրը՝ ECTI
Պատկերը՝ ECTI