Պատկերը՝ Tetra Tech
Կառավարություն առաջարկվում է էներգետիկայի բնագավառում լիցենզավորման ևս մեկ տեսակ ավելացնել. խոսքը պահեստավորման լիցենզիայի մասին է: Այդ մասին ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նման լիցենզիա ունեցող անձանց կտրվի լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու հնարավորություն: Միաժամանակ կտրվի մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հնարավորություն և շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք:
Լիցենզավորման ենթակա չի լինի մինչև 1 մեգավատտ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատտից ավելի հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը։
2026 թվականի մարտի 1-ի դրությամբ արևային կայանների հզորությունը Հայաստանում հասնում է 1141 մեգավատտի, որից 479 մեգավատտն արդյունաբերական արևային կայաններն են, 662 մեգավատտն ինքնավար տանիքներին տեղադրված արևային կայաններն են: Բացի այդ, ընթացքի մեջ են 170 մեգավատտ՝ նախկինում տրված լիցենզիաներ, որոնք առաջիկայում պետք է կառուցվեն:
Աղբյուրը՝ news.am
Պատկերը՝ Tetra Tech