Պատկերը՝ ECTI
Մասնագիտական վերապատրաստման և կատարելագրոծման ինստիտուտը ապրիլի 10-ին «Էներգոինվեստ» հոլդինգի և նրա դուստր (կախյալ) ընկերությունների ներկայացուցիչների համար կազմակերպել էր մեկօրյա սեմինար-դասընթաց «Ի՞նչ է COP17-ը և ինչո՞ւ է այն կարևոր կայուն ապագայի համար» թեմայով։
Դասընթացին մասնակցել են հոլդինգի, «Ձորագետ հիդրո», «Արևէկ» և «Կամսար» ընկերությունների աշխատակիցները։
Դասընթացի նպատակը COP17-ի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացումն էր՝ ներառյալ դրա նպատակները, խնդիրներն ու նշանակությունը, հատուկ շեշտադրմամբ կանաչ էներգիայի անցման կարևորության, կայուն լուծումների մեջ էկո-նորարարության դերի, ինչպես նաև էներգետիկ և բնական պաշարների կայուն օգտագործման ու վերականգնման սկզբունքների վրա:
Դասընթացը մշակվել էր ՄՎԿԻ մասնագետների կողմից, ովքեր հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) շրջակա միջավայրի, էներգետիկայի և բնական պաշարների Բարթլետտ դպրոցում։
Մասնակիցներին տրամադրելով COP17-ի նպատակների, օրակարգի և նշանակության պարզ և ընդգրկուն ըմբռնում՝ դասընթացը հնարավորություն էր վերլուծելու, թե ինչպես են նորարարական մոտեցումներն ազդում էկոհամակարգերի վրա, բացահայտելու գործնական լուծումներ, որոնք նպաստում են կայուն զարգացման նախաձեռնություններին։
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան անհրաժեշտ գիտելիքներ՝ նկարագրելու COP17-ի հիմնարար խնդիրները, այդ թվում՝ անցումը կանաչ էներգիայի, էկո-նորարարությունը, բնական պաշարների կայուն օգտագործումն ու վերականգնումը՝ գնահատելով համաշխարհային բնապահպանական կառավարման մեջ մասնակցային ներգրավվածության արժեքը և մոտիվացված լինելով ակտիվ մասնակցություն ունենալու կայուն զարգացման նախաձեռնություններում։
Աղբյուրը՝ ECTI
Պատկերը՝ ECTI