Rolls-Royce-ը երեք փոքր մոդուլային միջուկային ռեակտոր կկառուցի Շվեդիայի արևմուտքում

Պատկերը՝ Rolls-Royce SMR Ltd.

Պատկերը՝ Rolls-Royce SMR Ltd.

Բրիտանական Rolls-Royce SMR ընկերությունը հաղթել է Շվեդիայի արևմտյան ափին յուրաքանչյուրը 470 ՄՎտ հզորությամբ երեք փոքր մոդուլային միջուկային ռեակտորների կառուցման մրցույթում:

470 ՄՎտ հզորությամբ երեք նոր ռեակտորները հնարավորություն կտան տարեկան արտադրել շուրջ 12 տերավատտ*ժամ էլեկտրաէներգիա՝ առանց հանածո վառելիքի օգտագործման:

Նոր կայանը կառուցվելու է «Ռինգհալս» ատոմակայանի հարևանությամբ: Առաջին էներգաբլոկի գործարկումը նախատեսված է 2030-ական թվականների կեսերին:

Rolls-Royce-ը փոքր մոդուլային ռեակտորներ է կառուցելու նաև Չեխիայում և Մեծ Բրիտանիայում:

 

Աղբյուրը՝ Euronews

Պատկերը՝ Rolls-Royce SMR Ltd.