Սթոունհենջ. միավորելով նվազող բնակչությանը

Պատկերը՝ Matt Cardy/Getty Images/File

Պատկերը՝ Matt Cardy/Getty Images/File

Բրիտանացի գիտնականները պնդում են, որ վերջապես գտել են պատճառը, թե ինչու է Սթոունհենջը վերականգնվել հազարավոր տարիներ առաջ: Նրանց նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ հուշարձանը վերակառուցվել է մ.թ.ա. 2620-ից մինչև 2480 թվականներին՝ նպատակ ունենալով համախմբելու մարդկանց, երբ բազմաթիվ ներգաղթյալներէին ժամանում Եվրոպայի հարևան երկրներից:

Հետազոտության գլխավոր հեղինակ և Լոնդոնի համալսարանական քոլեջի հնագիտության ինստիտուտի բրիտանական ուշ նախապատմության պրոֆեսոր Մայք Փարքեր Փիրսոնը պնդում է, որ «Սոլսբերի հարթավայրում գտնվող այս հուշարձանը կարևոր էր ոչ միայն մոտակայքում, այլ ողջ Բրիտանիայում ապրող մարդկանց համար, այնքան, որ այն կառուցելու համար նրանք տարբեր վայրերից հսկայական մոնոլիտներ էին տեղափոխում հարյուրավոր մղոններ»:

«Այս «ճանապարհորդությունները» շատ ավելի մեծ հնարավորություններ էին ստեղծում հանդիսությունների, տեսարանների, խնջույքների և տոնակատարությունների համար, ինչն, իր հերթին, գրավում էր հազարավոր մարդկանց՝ ականատես և մասնակից դառնալու այս արտասովոր ձեռնարկությանը», - ասվում է հետազոտության մեջ:

Լինելով կղզի՝ Բրիտանիայի բնակչությունը բազմիցս փոփոխությունների է ենթարկվել։ Տարածաշրջանի առաջին ֆերմերները սերել են Մերձավոր Արևելքից, ովքեր կղզի են ժամանել մոտ 6000 տարի առաջ՝ իրենց հետ բերելով գյուղատնտեսական հմտություններ: Ըստ Փարքեր Փիրսոնի, եկվորները փոխարինել են որսորդների համայնքներին, որոնք նախկինում բնակեցրել էին Բրիտանիան՝ կազմելով բնակչության մեծամասնությունը մ.թ.ա. 4000-ից մինչև 2500 թվականը։

Սակայն մ.թ.ա. 2500-ին մարդիկ սկսեցին Բրիտանիա ժամանել Եվրոպայից, հիմնականում այն ​​տարածքներից, որոնք այժմ հայտնի են որպես Գերմանիա և Նիդեռլանդներ, և Սթոունհենջը վերակառուցվեց է հենց այդ ժամանակաշրջանում։

Հետազոտողները կարծում են, որ վերակառուցման այս գործընթացը «պատասխան էր «լեգիտիմության ճգնաժամի», որն առաջացել էր նոր մարդկանց ներհոսքով, ինչպես նաև նեոլիթյան ֆերմերային բնակչությանը միավորելու փորձ»։

Աղբյուրը՝ CNN

Պատկերը՝ Matt Cardy/Getty Images/File