General Contract

ք. Երևան, [ԿՆՔՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ]

 [ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ], այսուհետ՝ «Պատվիրատու», մի կողմից, և

«Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, այսուհետ՝ «Կատարող», ի դեմս Տնօրեն Ն. Մանուկյանի, ով գործում է Ընկերության Կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, այսուհետ միասին անվանակոչվելու դեպքում՝ Կողմեր, առանձին՝ Կողմ, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) հետևյալի մասին.

1. Պայմանագրի առարկան

1.1. Համաձայն Պայմանագրի Կատարողը պարտավորվում է կազմակերպել  [ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ] անվանմամբ դասընթաց (այսուհետ՝ Դասընթաց) (այսուհետ՝ Ծառայություն(ներ), իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել մատուցված Ծառայությունների դիմաց Պայմանագրի 4-րդ հոդվածով սահմանված կարգով:

1.2. Դասընթացի անցկացվում է  [ԴԱՍԸՆԹԱՑԻ ՍԿԶԲԻ ՕՐ]-ից մինչև  [ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՎԱՐՏԻ ՕՐ]-ը, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Մաքրավան, Հյուսիս-արևմտյան թաղամաս, 39 հասցեում գտնվող ուսումնական կենտրոնում։ Դասընթացի տևողությունն է  [ԴԱՍԸՆԹԱՑԻ ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ] ժամ։

1.3. Ծառայությունների մատուցման արդյունքում Պատվիրատուին տրվում է սերտիֆիկատ:

1.4. Ծառայությունները պատշաճ մատուցված և Պատվիրատուի կողմից ընդունված են համարվում Դասընթացի ավարտման պահից, նույնիսկ այն դեպքերում, երբ Պատվիրատուն չի մասնակցել կամ մասամբ է մասնակցել Դասընթացին:

2. Կողմերի իրավունքները և պարտականությունները

2.1. Կատարողը պարտավոր է

  • 2.1.1. մատուցել Պայմանագրով սահմանված Ծառայությունները պատշաճ որակով և սահմանված ժամկետներում,
  • 2.1.2. խոչընդոտներ ի հայտ գալու դեպքում այդ մասին անհապաղ տեղյակ պահել Պատվիրատուին,
  • 2.1.3. իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար Պատվիրատուին փոխհատուցել Պատվիրատուի կրած վնասները,
  • 2.1.4. Պատվիրատուի կողմից Դասընթացին մասնակցելու դեպքում տրամադրել Դասընթացի մասնակցության սերտիֆիկատ:

2.2. Պատվիրատուն պարտավոր է.

  • 2.2.1. վարձատրել Կատարողին Պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանված կարգով,
  • 2.2.2. Փոխհատուցել Կատարողին պատճառված վնասները ամբողջ ծավալով:

2.3. Կատարողն իրավունք ունի.

  • 2.3.1. իր հայեցողությամբ որոշել Դասընթացի կազմակերպման և անցկացման կարգն ու ձևաչափը (առկա կամ հեռավար)

2.4. Պատվիրատուն իրավունք ունի.

  • 2.4.1. ցանկացած ժամանակ լուծել Պայմանագիրը` Կատարողին վճարելով գնի այն մասը, որը համարժեք է մինչև Պայմանագրի լուծման մասին ծանուցում ստանալը մատուցված Ծառայության գնին,
  • 2.4.2. ստանալ համապատասխան նյութեր անցկացվող Դասընթացի վերաբերյալ,
  • 2.4.3. դիմել Կատարողին Դասընթացի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

3. Պատասխանատվություն

3.1. Կողմերը պատասխանատվություն են կրում իրենց պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար ՀՀ օրենսդրությամբ և Պայմանագրով սահմանված կարգով:

3.2. Պատվիրատուն իրավունք ունի դադարեցնել Պայմանագիրը և ետ ստանալ վճարված գումարն ամբողջությամբ ամբողջ գումարը վճարելու պահից 72 ժամվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Պատվիրատուի կողմից Դասընթացի վերաբերյալ սահմանված ժամկետի (Deadline) ավարտը՝  [ԴԱՍԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ]։

3.3. Տվյալ դեպքում Կատարողը ետ է վերադարձնում Պատվիրատուի կողմից վճարված գումարն ամբողջությամբ:

3.4. Պատվիրատուի կողմից Դասընթացի վերաբերյալ սահմանված ժամկետի (Deadline) ավարտից հետո Պայմանագրի վաղաժամ դադարեցման դեպքում Պատվիրատուն իրավունք ունի Կատարողի կողմից սահմանված կարգով գրավոր դիմել Կատարողին՝ վճարված գումարը վերադարձնելու համար:

3.5. Պայմանագրի 3.3. կետով սահմանված կարգով Պատվիրատուի գրավոր դիմումը ստանալուց և քննարկելուց հետո Կատարողն իրավունք ունի որոշում կայացնել Պատվիրատուի կողմից վճարված գումարը Պատվիրատուին վերադարձնելու վերաբերյալ՝ նվազեցնելով գումարը արդեն իսկ մատուցված Ծառայությունների արժեքի չափով:

4. Վարձատրության չափը, վճարման պայմանները

4.1. Պայմանագրի 1.1. կետով սահմանված Ծառայությունների մատուցման արժեքը :fee ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ:

4.2. Վճարումը կատարվում է կանխիկ կամ  փոխանցումով՝ [ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՌՑԱՆՑ ՀՂՈՒՄ] էջում տեղադրված հղումով:

5. Վեճերի լուծման կարգը

5.1. Կողմերի միջև Պայմանագրից ծագող վեճերը և տարաձայնությունները լուծվում են փոխադարձ խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով, իսկ դրանցում հաջողության չհասնելու դեպքում` դատական կարգով` Հայաստանի Հանրապետության դատական մարմիններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

6.1. Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա հանդիսանում է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանք, որը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո, և որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգել: Այդպիսի իրավիճակներ են`  երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են  դարձնում սույն Պայմանագրով պարտավորությունների կատարումը:  Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը  շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել  Պայմանագիրը` այդ մասին նախապես ծանուցելով մյուս Կողմին:

7. Այլ պայմաններ

7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում և նրա պայմանները պարտադիր են դառնում Կողմերի համար Պայմանագրի 3-րդ հոդվածով սահմանված վճարումը կատարելու պահից, երբ ավտոմատ համակարգի միջոցով Պատվիրատուի էլեկտրոնային փոստին է ուղարկվում Պայմանագրի օրինակը Կատարողի էլեկտրոնային վավերացմամբ:

7.2. Պայմանագրի անբաժանելի մասն են կազմում www.ecti.am կայքէջում հրապարակված «Ընդհանուր դրույթներ և պայմաններ»-ը:

7.3. Պայմանագիրը կարող է փոփոխվել, լրացվել և վաղաժամկետ լուծվել Կողմերի համաձայնությամբ: Պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները պետք է կատարվեն գրավոր և ստորագրվեն Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից:

7.4. Պայմանագրի առանձին դրույթի կամ մասի անվավերությունը  չի հանգեցնում դրա մյուս դրույթների կամ մասերի անվավերությանը:

7.5. Պայմանագրի դադարեցումը Կողմերին չի ազատում Պայմանագրի գործողության ընթացքում իրենց կողմից ստանձնած պարտավորությունների կատարումից:

7.6. Պայմանագրի բոլոր լրացումներն ու հավելվածները հանդիսանում են նրա անբաժանելի մասը և օրինական են միայն այն դեպքում, եթե կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի լիազորված ներկայացուցիչների կողմից:

7.7. Պայմանագիրը լուծելու և դադարելու հիմքերը որոշվում են Պայմանագրով կամ  ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:

7.8. Պայմանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած են համարվում Պայմանագրի առարկայի վերաբերյալ Կողմերի միջև նախկինում եղած պայմանավորվածությունները և  գրագրությունները:

7.9. Պայմանագրի դրույթները մեկնաբանելիս Կողմերը, ինչպես նաև դատարանը պետք է ելնեն դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Այդպիսիք պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է Պայմանագրի մյուս պայմանների և Պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

7.10. Բոլոր այն հարցերը, որոնք կարգավորված չեն Պայմանագրով, կարգավորվում են  ՀՀ  Քաղաքացիական օրենսգրքով և այլ իրավական ակտերով:

7.11. Պայմանագիրր կազմված է հայերեն և անգլերեն լեզուներով Հայերեն և անգլերեն տեքստերի միջև հակասություն լինելու դեպքում նախապատվությունը տրվում է Պայմանագրի հայերեն տարբերակին:

8. Կողմերի վավերապայմանները

8.1. Պատվիրատու՝

  •  [ԱՆՈՒՆ ԱԶԳԱՆՈՒՆ]
  • էլ.փոստ՝  [ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՓՈՍՏԻ ՀԱՍՑԵ]

    ————————————————
               ստորագրություն

8.2. Կատարող՝

  • «Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ն. Մանուկյան