Մոլորակային տնտեսագիտություն. էներգետիկա և կլիմա
15 000.00 ԴրամՎճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA:
Տեղերը լրացված են
Դասընթացի ավարտին մասնակիցները կընդլայնեն ու կխորացնեն սոցիալ-տնտեսական գործընթացի «երեք հենասյունների» վերաբերյալ իրենց պատկերացումները կլիմայի փոփոխության ու նորարության հիմքի վրա խարսխված որոշումների կայացման հիմնարար սկզբունքների համատեքստում։
Դասընթացները նախատեսված են հետևյալ թիրախային խմբերի համար.
Օր 1-ին. Գլոբալ էներգետիկ համակարգը և սոցիալ-տնտեսական գործընթացների «երեք հենասյունները» |
|
10:00 – 10:30 |
Ծանոթացում դասընթացի մասնակիցների և դասընթացավարների հետ։ Դասընթացի ամփոփ ակնարկ. ·Դասընթացի ծրագրի և Երկրորդ մոդուլի ներկայացում. ·Մասնակիցների ակնկալիքների պարզաբանում։ |
10:30 – 11:00 |
Գլոբալ էներգետիկ համակարգի ամփոփ տեսություն |
11:00 – 12:00 |
Դասախոսություն. Սոցիալ-տնտեսական գործընթացի «երեք հենասյունները» և դրանց առնչվող որոշումների կայացման հիմնարար սկզբունքները.
|
12:00 – 12:30 |
Ընդմիջում |
12:30 – 13:30 |
Դասախոսություն. Սոցիալ-տնտեսական գործընթացի «երեք հենասյունները» և դրանց առնչվող որոշումների կայացման հիմնարար սկզբունքները (շարունակություն).
|
13:30 – 14:30 |
Ճաշ |
14:30 – 15:30 |
Հայաստանյան համապատասխան քաղաքականության վերլուծություն՝ մեկ անկյունաքարային ներդրումային ծրագրի օրինակով |
15:30 – 15:45 |
Ընդմիջում |
15:45 – 16:30 |
Քննարկում հրավիրված մասնագետի հետ (բնապահպան գիտնական) |
16:30 – 17:00 |
Օրվա ամփոփում |
Օր 2-րդ. Այցելություն Սևանի հիդրոէլեկտրակայան |
|
10:00 – 11:00 |
Այցելություն Սևանի ՀԷԿ |
11:00 – 12:30 |
Ընդհանուր ծանոթացում և շրջայց Սևանի ՀԷԿ-ում (ներառյալ ՀԷԿ-ի ճարտարագիտական առանձնահատկությունների մասին դասախոսություն)։ Քննարկում |
12:30 – 13:00 |
Վերադարձ ինստիտուտի համալիր |
13:00 – 14:00 |
Ճաշ |
14:00 – 14:30 |
Դասընթացի 1-ին օրն ստացած նոր գիտելիքների ամփոփում` լրացնելով դիտարկումների թերթիկը |
14:30 – 15:00 |
Սևանի ՀէԿ այցելության արդյունքների քննարկում |
15:00 – 16:00 |
Երկրորդ մոդուլի ամփոփումև մասնակիցների սպասելիքների արդարացման անդրադարձ Մասնակիցների կարծիքների քննարկում Մասնակցության վկայականների հանձնում |
Դոկտոր Լորենցո Լոտտին Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագետ է։ Իր գիտական հետազոտություններում նա կենտրոնացած է էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում վարքագծային տնտեսագիտության ազդեցության խնդիրների վրա։ Դոկտոր Լոտտին ստացել է Ջենովայի Համալսարանի տնտեսագիտության բակալավրի, Պավիայի համալսարանի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կիրառական տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Զարգացման տնտեսագիտության ասպարեզում դոկտոր Լոտտին աշխատել է Ուգանդայում և Հնդկաստանում։ Ներկայում աշխատում է Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարտլեթթ դպրոցի էներգետիկայի և շրջակա միջավայրի տնտեսագիտության և քաղաքականության մագիստրատուրայում որպես ծրագրի ղեկավար և ավագ դասախոս, ինչպես նաև Բարձրագույն կրթության ակադեմիայի գիտական աշխատող է։
Դոկտոր Ռեյնաուերը Էներգետիկ քաղաքականության և բնապահպանության մագիստրոսական ծրագրի կրտսեր դասախոս է եղել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2013-2014 թվականներին, նշյալ ծրագրի իրականացման առաջին իսկ ուսումնական տարում, ստացել է մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է որպես նույն ծրագրի կրտսեր դասախոս։ 2019-ին ստացել է դոկտորի գիտական կոչում՝ պաշտպանելով Թաիլանդի բիոգազային արդյունաբերության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում տեխնոլոգիական հմտությունների խնդիրներին նվիրված իր ատենախոսությունը։
Դոկտոր Ռեյնաուերի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տեխնոլոգիական նորարարության, սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մեղմման ոլորտներում իրականացվող քայլերի համադրության խնդիրները։
2019 թվականից, որպես Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի անվան կրթաթոշակառու, գիտական հետազոտություններ է իրականացնում Կոպենհագենում (Դանիա):
Դիմում
Վճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA: