Դասընթացի ավարտին մասնակիցները կընդլայնեն էներգետիկ ոլորտում քաղաքականության մշակման ու տնտեսական ցուցանիշների արդյունավետության բարելավման գործում վարքագծային տնտեսագիտության նշանակության վերաբերյալ իրենց պատկերացումները։ Դասընթացավարներն իրենց ուսուցման ընթացքում կբարելավեն նաև իրենց մանկավարժական հմտությունները:
Դասընթացը նախատեսված է հետեւյալ թիրախային խմբերի համար.
- Էներգետիկ ուղղվածություն ունեցող բուհերի/ֆակուլտետներ ավարտական կուրսերի
ուսանողներ,
- Էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների կրտսեր մասնագետներ,
- Էներգետիկ ոլորտի ձեռնարկությունների միջին օղակի ղեկավարներ,
- Էներգետիկ ոլորտում գործունեություն իրականացնող գործարարներ
Օր 1. Դասընթացի ներածություն
|
19:00 – 19:30
|
Դասընթացի մասնակիցների գրանցում
|
Օր 2. Վարքագծային տնտեսագիտություն. վերջինիս կիրառումը էներգետիկ ոլորտում որոշումներ կայացնելիս
|
09:30 – 11։00
|
Դասախոսություն. Նեոդասական տնտեսագիտությունն ընդդեմ վարքագծային տնտեսագիտության
|
11:00 – 11։15
|
Սուրճի ընդմիջում
|
11։15 – 12:15
|
Դասախոսություն. Նախապատվությունների շեղումների երեք չափումները
|
12:15 – 13:15
|
Ճաշի ընդմիջում
|
13:15 – 15:00
|
Դասախոսություն. Որոշումների կայացում (լուծումների շրջանակի հստակեցում, սահմանափակ ուշադրություն, բազմաթիվ տարբերակներից մեկի ընտրություն)
|
15:00 – 15:15
|
Սուրճի ընդմիջում
|
15:15 – 16:05
|
Դասախոսություն. Որոշումների կայացում (սոցիալական ճնշում, համոզմունքներ և զգացմունքներ)
|
16։05 – 17։00
|
Քննարկում. Վարքագծային տնտեսագիտության եզրահանգումները որոշումների կայացման գործընթացում որքանո՞վ են կիրառելի Ձեր ընկերությունում
|
Օր 3. Դասընթացի ամփոփում
|
10:00 – 11:00
|
Դասընթացի ամփոփում և մասնակիցների կարծիքների քննարկում
|
11:00 – 11:30
|
Մասնակցության վկայականների հանձնում
|
Դոկտոր Լորենցո Լոտտի
Դոկտոր Լորենցո Լոտտին Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագետ է։ Իր գիտական հետազոտություններում նա կենտրոնացած է էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում վարքագծային տնտեսագիտության ազդեցության խնդիրների վրա։ Դոկտոր Լոտտին ստացել է Ջենովայի Համալսարանի տնտեսագիտության բակալավրի, Պավիայի համալսարանի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կիրառական տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Զարգացման տնտեսագիտության ասպարեզում դոկտոր Լոտտին աշխատել է Ուգանդայում և Հնդկաստանում։ Ներկայում աշխատում է Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարտլեթթ դպրոցի էներգետիկայի և շրջակա միջավայրի տնտեսագիտության և քաղաքականության մագիստրատուրայում որպես ծրագրի ղեկավար և ավագ դասախոս, ինչպես նաև Բարձրագույն կրթության ակադեմիայի գիտական աշխատող է։

Դոկտոր Թոբիաս Ռեյնաուեր
Դոկտոր Ռեյնաուերը Էներգետիկ քաղաքականության և բնապահպանության մագիստրոսական ծրագրի կրտսեր դասախոս է եղել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2013-2014 թվականներին, նշյալ ծրագրի իրականացման առաջին իսկ ուսումնական տարում, ստացել է մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է որպես նույն ծրագրի կրտսեր դասախոս։ 2019-ին ստացել է դոկտորի գիտական կոչում՝ պաշտպանելով Թաիլանդի բիոգազային արդյունաբերության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում տեխնոլոգիական հմտությունների խնդիրներին նվիրված իր ատենախոսությունը։
Դոկտոր Ռեյնաուերի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տեխնոլոգիական նորարարության, սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մեղմման ոլորտներում իրականացվող քայլերի համադրության խնդիրները։
2019 թվականից, որպես Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի անվան կրթաթոշակառու, գիտական հետազոտություններ է իրականացնում Կոպենհագենում (Դանիա):
ՄՎԿԻ ունկնդիրները Համալսարանական քոլեջի Բարթլեթթ դպրոցի
կենտրոնական շենքում Լոնդոն, ՄԹ
12 հունվարի, 2024թ.