Ի՞նչ է COP17-ը և ինչո՞ւ է այն կարևոր կայուն ապագայի համար
64 000.00 ԴրամՎճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA:
COP17-ի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում՝ ներառյալ դրա նպատակները, խնդիրներն ու նշանակությունը, հատուկ շեշտադրմամբ կանաչ էներգիայի անցման կարևորության, կայուն լուծումների մեջ էկո-նորարարության դերի, ինչպես նաև էներգետիկ և բնական պաշարների կայուն օգտագործման ու վերականգնման սկզբունքների վրա՝ էկոլոգիական հավասարակշռության պահպանման նպատակով, միաժամանակ մասնակիցներին հնարավորություն տալով ակտիվորեն ներգրավվել կամ աջակցել այն գործողություններին, որոնք խթանում են կայուն բնապահպանական մոտեցումները։
Դասընթացը նախատեսված է հետևյալ թիրախային խմբերի համար.
|
Օր 1. Էներգետիկա և կայուն զարգացում. էկո-նորարարություն և շահույթի ապահովում |
|
|
16:00 – 16:15 |
Դասընթացի մասնակիցների գրանցում |
|
16:15 – 17:00 |
Ներածություն. Էներգիայի աղբյուրները՝ կանաչ, մաքուր այլընտրանքային և վերականգնվող էներգիա. սահմանումները, տարբերությունները և կիրառական նշանակությունը |
|
17:00 – 17:45 |
Դասախոսություն. Այլընտրանքային էներգետիկայի ներդրումային առավելությունները, կարգավորման մեխանիզմները և օրենսդրական-նորմատիվային դաշտը |
|
17:45 – 18:00 |
Սուրճի ընդմիջում |
|
18:00 – 19:30 |
Դասախոսություն. Էկո-նորարարություն և կայուն շահույթի ապահովում. բնապահպանական նպատակների ինտեգրումը բիզնես մոդելների մեջ |
|
20:00 – 21:30 |
Ընթրիք Համերգ կենդանի կատարմամբ |
|
Օր 2. Վարքագծային տնտեսագիտություն. բնապահպանական նպատակների ինտեգրումը բիզնես մոդելների մեջ |
|
|
09:00 – 10։00 |
Նախաճաշ |
|
10:00 – 11։00 |
Վարքագծային տնտեսագիտություն և բնապահպանություն. էներգիայի և բնական պաշարների ինքնահարատ օգտագործում և վերականգնում |
|
11:00 – 11։15 |
Սուրճի ընդմիջում |
|
11։15 – 12:00 |
Վարքագծային տնտեսագիտություն և բնապահպանություն. էներգիայի և բնական պաշարների ինքնահարատ օգտագործում և վերականգնում (շարունակություն) |
|
12:15 – 13:30 |
Ճաշի ընդմիջում |
|
14:00 – 15:00 |
Մասնակիցների գիտելիքների ստուգում Թեստ (multiple choice) |
|
15:00 – 15:40 |
Դասընթացի ամփոփում Վկայականների հանձնում |
Դասընթացը մշակվել է ՄՎԿԻ մասնագետների կողմից, ովքեր հատուկ վերապատրաստման դասընթացներ են անցել Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) շրջակա միջավայրի, էներգետիկայի և բնական պաշարների Բարթլետտ դպրոցում։ Այն նպատակ ունի մասնակիցներին տրամադրել COP17-ի նպատակների, օրակարգի և նշանակության պարզ և ընդգրկուն ըմբռնում։ Դասընթացը թույլ կտա մասնակիցներին վերլուծել, թե ինչպես են նորարարական մոտեցումներն ազդում էկոհամակարգերի վրա, բացահայտել գործնական լուծումներ, որոնք նպաստում են կայուն զարգացման նախաձեռնություններին։
Դասընթացի ավարտին մասնակիցները կունենան անհրաժեշտ գիտելիքներ՝ նկարագրելու COP17-ի հիմնարար թեմաները, այդ թվում՝ անցումը կանաչ էներգիայի, էկո-նորարարությունը, պաշարների կայուն օգտագործումն ու վերականգնումը։ Նրանք կկարողանան գնահատել համաշխարհային բնապահպանական կառավարման մեջ մասնակցային ներգրավվածության արժեքը և կլինեն մոտիվացված ակտիվ մասնակցություն ունենալու կայուն զարգացման նախաձեռնություններում։
Դիմում
Վճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA: