Լրացուցիչ պայմաններ
Էկո-նորարարություն և կայուն շահույթի ապահովում. բնապահպանական նպատակների ինտեգրումը բիզնես մոդելների մեջ
ՀԻՇԵՑՈՒՄ
Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտի (ՄԿՎԻ) կողմից կազմակերպված դասընթացներին մասնակցած և լավագույն արդյունքներ արձանագրած ունկնդիրները կարող են մասնակցել Լոնդոնում կայանալիք ամփոփիչ սեմինար-քննարկմանը։
Դասընթացը հաջողությամբ ավարտած ունկնդիրներին կառաջարկվի ներկայացնել առավելագույնը մեկ էջանոց էսսե (ակնարկ) այն մասին, թե իրենց առօրյայում և/կամ (ապագա) բիզնեսում կիրառելի ինչպիսի էկո-նորարարական լուծումներ են պատկերացնում և դրանց կիրառումը ինչպես կօգնի կայուն շահույթի ձևավորմանը։
Լոնդոնում կայանալիք սեմինար-քննարկմանը անվճար կմասնակցեն դասընթացի այն ունկնդիրները, որոնք.
- քննական թեստից կստանան 81 և ավելի միավոր,
- էսսեում կներկայացնեն յուրահատուկ և գործնականում կիրառելի գաղափարներ,
- հաջողությամբ կանցնեն հարցազրույցը։
Լոնդոնում կայանալիք սեմինար-քննարկման մասնակցության վճարից 50% զեղջ կստանան դասընթացի այն ունկնդիրները, որոնք.
- քննական թեստից կստանան 71-80 միավոր,
- հաջողությամբ կանցնեն հարցազրույցը։
Անգլերենի իմացությունը դիտարկվում է որպես առավելություն։
Որպես առավելություն է դիտարկվում նաև էներգետիկ կամ բնապահպանական ոլորտներում աշխատանքային (պրակտիկայի), կրթական (դասընթացների մասնակցություն) փորձի առկայությունը ինչպես նաև կամավորական գործունեությունը և մասնակցությունը նշված ոլորտներում իրականացված գործարար կամ սոցիալական նախագծերի։
Լոնդոնում կայանալիք սեմինար-քննարկմանը մասնակցելու համար ընտրված՝ դասընթացի ունկնդիրների` Միացյալ Թագավորություն մուտքի վիզայի ստացման համար անհրաժեշտ փաստաթղթերը ունկնդիրը անձամբ ներկայացնում է Վիզաների կենտրոն։
Որևէ պատճառով Միացյալ Թագավորության մուտքի վիզա չստանալու (չտրամադրելու) դեպքում ունկնդիրը զրկվում է Լոնդոնում կայանալիք սեմինար-քննարկմանը մասնակցության հնարավորությունից։ Այդ դեպքում ՄՎԿԻ-ը ոչ մի պատասխանատվություն չի կրում։
Լոնդոնում կայանալիք սեմինարի նախօրոք հայտարարված ժամկետները կարող են փոփոխվել, եթե.
- UCL-ից ժամանակից չստացվեն համապաստախան պայմանագրերի (համաձայնագրերի) ստորագրված օրինակները,
- Հայաստանում ՄԹ դեսպանատունը որևէ պատճառով ժամանակին չտրամադրի մասնակիցների մուտքի վիզաները,
- ՄԿՎԻ-ից անկախ այլ պատճառներով։
ՄԿՎԻ-ը պատասխանատվություն չի կրում իրենից անկախ պատճառներով Լոնդոնում կայանալիք սեմինարի՝ նախօրոք հայտարարված ժամկետների փոփոխման կամ սեմինարի չեղարկման համար։
ՄԿՎԻ-ը ապահովում է Լոնդոնում սեմինարի մասնակիցների.
- Երևան-Լոնդոն-Երևան ավիափոխադրումը,
- Հայաստանում ՄԹ դեսպանատան կողմից սահմանված բժշկական ապահովագրության ձեռքբերումը և ՄԹ մուտքի վիզայի ձևակերպման հետ կապված վճարները,
- գիշերակացը Լոնդոնում,
- նախաճաշը,
- դիմավորումը (փոխադրումը Լոնդոնի օդանավակայանից հյուրանոց),
- Ճանապարհումը (փոխադրումը Լոնդոնի հյուրանոցից օդանավակայան)։
ՄԿՎԻ-ը պատասխանատվություն չի կրում Լոնդոնում գտնվելու ընթացքում սեմինարի մասնակիցների անվտանգության, տեղաշարժերի, այցելությունների, կեցության, սննդի և մնացած այլ խնդիրների համար։
«Հիշեցման բովանդակությանը ծանոթացել եմ, որի համար ստորագրում եմ»
--------------------------- ----------------------------
(անուն, ազգանուն) (ստորագրություն)
---------------------------
(ամսաթիվ)