Մեր ուսումնական համալիրը
Ինստիտուտի ուսումնական համալիրն իր մեջ ներառում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ լսարաններ, ռեստորան, բար, սրճարաններ, ինչպես նաև բարձրորակ կացարաններ։ Համալիրը գտնվում է Մաքրավանի բարձրադիր վայրում՝ շրջապատված հիասքանչ անտառներով և կանաչ պուրակով։
Ուսումնական գործընթացի մեծ մասն անցկացվում է համալիրի տարածքում, և հենց այստեղ են ապրում մեր ուսանողները: Սա ընկերական միջավայր է, ուր իշխում է թիմային ոգին, և նոր ուսանողներն այստեղ արագ մտերմանում են միմյանց հետ։
Կամպուսը գտնվում է բարձունքի վրա՝ Ծաղկաձոր քաղաքի կենտրոնական հրապարակից 10 րոպե քայլելու և Երևան - Ծաղկաձոր մայրուղուց 600մ հեռավորության վրա, տեսարժան վայրերի, մարզական և ժամանցի օբյեկտների հարևանությամբ:
7.5 հեկտար տարածքից հինգն անտառածածկ է: Մի կողմից Մաքրավանի գեղեցիկ հովիտն է Հրազդան քաղաքի համայնապատկերային տեսարանով, մյուս կողմից՝ Ծաղկունյաց լեռները և Ծաղկաձոր քաղաքը։