Աշխարհում միլիոնավոր մարդիկ բախվում են առողջական լուրջ վտանգի խմելու ջրում պարունակող մեծ քանակությամբ թունավոր կապարի պատճառով: Աղտոտվածությունը, որը կարող է խաթարել երեխաների ուղեղի զարգացումը, առաջացնել բնածին արատներ և հանգեցնել մի շարք նյարդաբանական և սրտային հիվանդությունների, մնում է հանրային առողջության կարևորագույն խնդիրներից մեկը:
Շատ երկրներում միլիոնավոր ընտանիքներ դեռ խմելու ջուր են ստանում կապարե խողովակներով, սակայն ջրում կապարի հայտնաբերման ավանդական մեթոդները կամ թանկ են և ծանրաշարժ, կամ տալիս են միայն հիմնական այո-ոչ արդյունքները՝ առանց դրա կոնցենտրացիան նշելու։
Ներկայում գործող EPA կանոնակարգերը պահանջում են, որ խմելու ջուրը պարունակի ոչ ավելի, քան 15 մաս/միլիարդ կապար, մի մակարդակ, որը դժվար է հայտնաբերել այսօրվա տեխնոլոգիաների միջոցով:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները նոր համակարգ են մշակել, որը կարող է հեղափոխություն մտցնել կապարի հայտնաբերման գործում:
Այս նորարարական տեխնոլոգիան, որն առևտրային առումով կարող է հասանելի լինել ընդամենը մի քանի տարում, ընդունակ է ճշգրիտ որոշել կապարի կոնցենտրացիաները մինչև 1 մաս/միլիարդ՝ չիպի վրա հիմնված շարժական հասարակ դետեկտորի միջոցով: Այն ապահովում է գրեթե ակնթարթային քանակական չափումներ ընդամենը մեկ կաթիլ ջրի միջոցով:
Հետազոտողների թիմը մշակել է հայտնաբերման եղանակ՝ կիրառելով ֆոտոնային չիպեր, որոնք լույսն օգտագործում են չափումներ կատարելու համար: Գրեթե անհաղթահարելի խնդիր է եղել crown եթերների՝ օղակաձև մոլեկուլների քիմիական կցումը, որն ունակ է ֆոտոնային չիպերի մակերեսին որսալու որոշակի իոններ, ինչպիսին կապարն է:
Աղբյուրը՝ MIT News
Պատկերը՝ MIT News