Լույս է տեսել «ՁորաՀԷԿ. Հայացք անցյալից» ժողովածուն

Պատկերը՝ ՁորաՀԷԿ. Հայացք անցյալից

Պատկերը՝ ՁորաՀԷԿ. Հայացք անցյալից

Մասնագիտական վերապատրաստման և կատարելագործման ինստիտուտը հրատարակել է «ՁորաՀԷԿ. հայացք անցյալից» պատկերազարդ գրքույկը։ Այն ներկայացնում է խորհրդահայ մամուլի տարիների անդրադարձը ՁորաՀԷԿ-ի գործունեությանը, կայանի մարդկանց առօրյային, ՀԷԿ-ի նշանակությանը Հայաստանի արդյունաբերության զարգացման համար։

Պատմական ակնարկում ներկայացված են եզակի տեղեկություններ իր տեսակի մեջ եզակի այս կայանի նախագծողների ու կառուցողների, հիմնադրման պատմության, շինարարության ընթացքի վերաբերյալ։

«Ընդհանուր տեղեկություններ» բաժինը արժեքավոր տվյալներ է պարունակում կայանի եզակի էներգետիկ հանգույցների, համալիր տեխնիկական բնութագրերի ու արտադրական կարողությունների մասին։

Գրքույկը նախատեսված է ներդրողների, էլեկտրաէներգետիկական համակարգի մասնագետների, ուսումնական հաստատությունների էներգետիկական ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաև ընթերցողների լայն լսարանի համար։ Տպագրված է «Թայմ թու փրինթ» տպագրատանը։ Կազմող՝ Պարույր Ամիրջանյան, խմբագիր՝ Անահիտ Վարդանյան։

Աղբյուրը՝ ECTI

Պատկերը՝ ՁորաՀԷԿ. Հայացք անցյալից