Լոնդոնի կայսերական քոլեջի ուսումնասիրությունը բացահայտել է կլիմայի վրա ազդող անսպասելի գործոն. ժամանակակից ինքնաթիռները, որոնք թռչում են մեծ բարձրության վրա, թողնում են ինվերսիոն հետքեր, որոնք նպաստում են գլոբալ տաքացմանը ավելի երկար ժամանակով, քան ինքնաթիռների հին մոդելները:
Ինվերսիոն հետքերը բարակ ամպեր են, որոնք առաջանում են ինքնաթիռի արտանետած գազերից: Դրանք ջերմություն են պահում մթնոլորտում՝ մեծացնելով տաքացման էֆեկտը: Չնայած ժամանակակից ինքնաթիռները, ինչպիսիք են Airbus A350-ը և Boeing 787-ը, ավելի քիչ ածխածին են արտանետում, ընդսմին դրանց ինվերսիոն հետքերը ավելի երկար են մնում մթնոլորտում՝ ստեղծելով լրացուցիչ ազդեցություն կլիմայի վրա:
Օգտագործելով ավելի քան 64,000 ինվերսիոն հետքերի արբանյակային տվյալները՝ գիտնականները պարզել են, որ 12 կմ բարձրությամբ թռիչքները հանգեցնում են առավել երկարատև ինվերսիոն հետքերի ձևավորմանը: Դա պայմանավորված է նրանով, որ մեծ բարձրություններում օդն ավելի նոսր է, ինչը իջեցնում է աերոդինամիկ դիմադրությունը և նվազեցնում վառելիքի սպառումը, բայց միևնույն ժամանակ պայմաններ է ստեղծում ինվերսիոն հետքերի առաջացման համար, որոնք դանդաղ են ցրվում:
Հետազոտությունը նաև ցույց է տվել, որ մասնավոր ինքնաթիռներն ավելի շատ հետքեր են թողնում, քան նախկինում ենթադրվում էր, ինչը մեծացնում է դրանց ներդրումը կլիմայի փոփոխության մեջ:
Աղբյուրը՝ Imperial College London