Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են էլեկտրական օձաձև դոնդող մարտկոց՝ շարժական սարքերում և փափուկ ռոբոտաշինության մեջ օգտագործելու համար, որը կարող է տեղադրվել ուղեղում՝ դեղամիջոցներ մատակարարելու կամ էպիլեպսիայի և այլ նյարդաբանական հիվանդությունների դեմ պայքարելու համար:
Հետազոտողները մշակել են փափուկ, ձգվող «դոնդող» մարտկոցներ՝ ձևափոխված մկանային բջիջների նմանությամբ, որոնք կոչվում են էլեկտրոցիտներ: Այս առաձգական, կպչուն շերտավոր նյութերը, որոնք նման են Lego-ին, կարող են էլեկտրական հոսանք փոխանցել։ Հետազոտության համաձայն՝ ինքնավերականգնվող մարտկոցները կարող են ձգվել մինչև 10 անգամ՝ առանց դրանց հաղորդունակության նվազման։
Մարտկոցները պատրաստված են եռաչափ պոլիմերային ցանցերից կամ հիդրոգելներից, որոնք պարունակում են ավելի քան 60% ջուր և ընդօրինակում են մարդու մարմնի հյուսվածքների առանձնահատկությունները:
Այս հատկանիշը հիդրոդոնդողները դարձնում է կատարյալ լուծում փափուկ ռոբոտաշինության և բիոէլեկտրոնիկայի համար, հաշվի առնելով նաև, որ դրանք նաև էլեկտրական հաղորդիչ են և երկայնքով ճկվող:
Աղբյուրը՝ University of Cambridge
Պատկերը՝ University of Cambridge