Ըստ նոր հետազոտության՝ աշխարհն ամեն տարի ձևավորում է 57 միլիոն տոննա պլաստիկ թափոն՝ տարածվելով ամենախոր օվկիանոսներից մինչև ամենաբարձր լեռների գագաթները: Ըստ նոր հետազոտության, այս աղտոտվածության ավելի քան երկու երրորդն առաջանում է մոլորակի Հարավում:
Միացյալ Թագավորության Լիդսի համալսարանի գիտնականների կարծիքով՝ տարեկան աղտոտվածությունը՝ մոտ 57 միլիոն տոննա, բավական է Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգին լցնելու Էմփայր Սթեյթ Բիլդինգի բարձրության պլաստիկ թափոններով: Նրանք հետազոտել են տեղում առաջացած թափոնները աշխարհի ավելի քան 50 հազար քաղաքներում։
Հետազոտությունը դիտարկել է պլաստիկները, որոնք հայտնվում են բաց միջավայրում, բացառելով նրանք, որոնք հայտնվում են աղբավայրերում կամ պատշաճ կերպով այրվում են:
Ըստ հետազոտության հեղինակ, Լիդսի բնապահպանական ճարտարագիտության պրոֆեսոր Կոստաս Վելիսի՝ Նիգերիայի Լագոս քաղաքը պլաստիկ օգտագործող ամենաաղտոտված քաղաքն է:
Մյուս խոշոր աղտոտող քաղաքներն են Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելին, Անգոլայի մայրաքաղաք Լուանդան, ինչպես նաև Պակիստանի Կարաչի և Եգիպտոսի Ալ Քահիրան քաղաքները:
Հնդկաստանը պլաստիկի աղտոտվածությամբ աշխարհում առաջատար երկիրն է՝ ձևավորելով տարեկան 10,2 միլիոն տոննա, ինչը կրկնակի անգամ գերազանցում է շրջակա միջավայրն ամենաաղտոտող հաջորդ երկրները՝ Նիգերիայի և Ինդոնեզիայի ցուցանիշները:
Չինաստանը, որը հաճախ մեղադրվում է շրջակա միջավայրի աղտոտման մեջ, զբաղեցնում է չորրորդ տեղը, սակայն Վելիսն ասում է, որ Պեկինը թափոնների կրճատման ուղղությամբ հսկայական քայլեր է ձեռնարկում: Պլաստիկ այլ խոշոր աղտոտողներն են Պակիստանը, Բանգլադեշը, Ռուսաստանը և Բրազիլիան: Հետազոտության տվյալներով՝ այս ութ երկրներին բաժին է ընկնում աշխարհի պլաստիկից աղտոտվածության կեսից ավելին:
Աղբյուրը՝ The Associated Press
Պատկերը՝ AP Photo/Denes Erdos