Toyota ընկերությունը մի քանի տարուց հեղափոխական՝ կոշտ վառելիքով մարտկոցներ կստեղծի էլեկտրական մեքենաների համար: Այս մասին Հնդկաստանում կայացած ներդրումային գագաթնաժողովում հայտարարել է ընկերության ներկայաուցիչ Վիկրամ Գուլատին։
«Մի քանի տարի հետո մենք կսկսենք արտադրել կոշտ վառելիքով մարտկոցներով էլեկտրական մեքենաներ։ Նման մեքենաները կլիցքավորվեն 10 րոպեում, դրանց էներգիայի պաշարը կբավարարի 1200 կիլոմետրի համար»,- ասել է պաշտոնյան։
Նշենք, որ 2023 թվականին աշխարհում վաճառվել է 9,5 միլիոն էլեկտրական մեքենա, որից 6,2 միլիոնը՝ Չինաստանում, մոտ 80 հազարը՝ Հնդկաստանում։
Աղբյուրը՝ Toyota UK Media Site
Լուսանկարը` Toyota UK Media Site