Հեռավար աշխատանքի արդյունավետությունը կախված է տնային աշխասենյակի պայմաններից: Գիտնականները հարցում են անցկացրել հոլանդացի հազար հեռավար աշխատողների շրջանում: Իրենց տնային աշխատասենյակի մթնոլորտից գոհ հոլանդացիները հայտնել են առավել բարձր արտադրողականության և գերհոգնածության առավել ցածր մակարդակի մասին:
Պարզվել է, որ առանձնապես կարևոր է բավարար օդափոխությունը և օդի հարմարավետ ջերմաստիճանը: Արդյունավոտ աշխատելու համար նպաստավոր են նաև աղմուկի մակարդակը, համակարգչի էկրանի որակը և աշխատանքային աթոռի հարմարավետությունը:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օդի որակն էական նշանակություն ունի աշխատավայրում աշխատանքի արտադրողականության հետ: Հարմարավետ աշխատավայրում ներդրումներ կատարելը բարձրացնում է արգասավոր աշխատելու հնարավորությունները, եզրակացրել են գիտնականները:
Աղբուրը՝ Plos One
Պատկերը՝ Shropshirestar