Մոդուլյար ռեակտորներով նոր ատոմակայաններ ածուխով աշխատող էլեկտրակայանի տեղում

Պատկերը՝ Last Energy

Պատկերը՝ Last Energy

Միկրոռեակտորներ մշակող Last Energy ամերիկյան ընկերությունը հայտարարել է չորս միկրոռեակտորային էլեկտրակայանների կառուցման պլանների մասին՝ շահագործումից հանված Llynfi ածուխով աշխատող էլեկտրակայանի տեղում, Հարավային Ուելսի Բրիջենդ շրջանում:

Last Energy-ն հետազոտական ​​ինստիտուտ է, որը կոչված է նպաստելու նորարարության միջոցով մաքուր էներգիայի անցումը արագացնելուն: Այն արտադրում է 20 կամ 80 ՄՎտ հզորությամբ մոդուլյար ռեակտորներ:

Last Energy ընկերության PWR-20 կայանը բաղկացած է մի քանի տասնյակ մոդուլներից, որոնք «հավաքվում են Լեգոյի պես»: Այն արտադրվում, տեղափոխվում և մոնտաժվում է 24 ամսվա ընթացքում հենց հաճախորդի տարածքում։

Ընկերությունն այսօր իրականցնում է Llynfi ածխով աշխատող էլեկտրակայանի թափուր տարածքում չորս PWR-20 էլեկտրակայան կառուցելու ծրագիրը: Նոր կայանները «կապահովեն տեղական արտադրողներին էներգետիկ անվտանգություն, աշխատատեղեր կստեղծեն և երկարաժամկետ տնտեսական ներդրումներ կներգրավեն դեպի տարածաշրջան»:

Նշենք, որ Llynfi Power Station 120 ՄՎտ հզորությամբ ածուխով աշխատող էլեկտրակայանը գործել է 1951-1977 թվականներին։ 1977 թվականին շահագործումից հանվելուց հետո 14 ակր տարածքը մնացել է դատարկ:

Ընկերությունը նպատակաուղղված է 2027 թվականին շահագործման հանձնելու առաջին գործարանը՝ «հաջող պլանավորման և լիցենզավորման գործընթացից հետո»:

«Մենք ընտրել ենք Llynfi-ն, քանի որ այն գտնվում է գոյություն ունեցող մեծ արդյունաբերական բազայի հարևանությամբ, որը պահանջում է անվտանգ, 24-ժամյա մաքուր էներգիա», - նշել են Last Energy ընկերության պատասխանատուները։

Last Energy-ի գնահատմամբ՝ նախագիծը պահանջում է 393 միլիոն դոլարի կապիտալ ներդրում։ Տեղական մատակարարների հետ պայմանագրերը կկազմեն ավելի քան 30 միլիոն ֆունտ ստեռլինգ և կստեղծվեն ավելի քան 100 տեղական աշխատատեղ։

2023 թվականին ընկերությունը հայտարարել էր 34 բլոկի պայմանագրերի մասին, իսկ 2024 թվականը սկսեց 50 բլոկի պայմանագրերով: Պայմանագրերի համաձայն՝ 80 բլոկներից 39-ը նախատեսվում է կառուցել տվյալների կենտրոնների մշակողներին սպասարկելու համար։ Ընկերությունն ասում է, որ իր նպատակն է առաջիկա 15 տարում կառուցել 10,000 բլոկ:

Աղբյուրը՝ World Nuclear News

Պատկերը՝ Last Energy