Նոր համաշխարհային ռեկորդ սինթեզի միջուկային ռեակցիայի հետազոտությունների ոլորտում

Պատկերը՝ Filip Borshch/iStock

Պատկերը՝ Filip Borshch/iStock

Ամերիկյան Quantum Kinetics Corporation ընկերությունը ռադիոակտիվ կեղտաջրերի հետ վերանայված փորձերի ընթացքում համաշխարհային ռեկորդ է սահմանել սինթեզի միջուկային ռեակցիայի հետազոտությունների ոլորտում: Ընկերությունը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում կարողացել է հասնել ջերմամիջուկային սինթեզի 200 միլիոն աստիճան (ըստ Ցելսիուսի) ջերմաստիճանի:

Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2024 թվականի ապրիլին Կորեայի գերհաղորդիչ Տոկամակ ռեակտորի (KSTAR) կողմից։ Կորեական ռեակտորը 48 վայրկյանում հասել է 105 մլն աստիճանի (ըստ Ցելսիուսի)։

Ընկերությունը պնդում է, որ այս շրջադարձային նվաճումը ճանապարհ է հարթում ողջ աշխարհում անվտանգ և մաքուր միջուկային էներգետիկայի զարգացման համար: «Սա իսկապես արտասովոր է։ Բացի այս գործընթացից առաջացած թորիումից, կապարից և վոլֆրամից, մենք տեսնում ենք այլ տարրերի ձևավորում, ինչպիսիք են բորը, կալիումը, մագնեզիումը, գալիումը և սիլիցիումը։ Ես նախկինում նման բան չեմ տեսել», - նշել է QKC-ի նորընտիր փոխնախագահ Ռանդալ Բըրդը, նախկին բիզնես մենեջեր, ով մասնակցում էր գործընթացին որպես ազգային լաբորատորիայի վերջին փորձերի դիտորդ:

Ընկերությունը հայտարարել է նաև, որ կարողացել է ճեղքել 234/235/238 ուրանը: QKC-ն այս գործընթացն անվանել է «Անվտանգ միջուկային համակարգեր»: Նաև պնդում են, որ QKC-ն կարող է օգնել արդյունաբերությանը` մաքրելով հին միջուկային կեղտաջրերը և արդյունավետորեն շահագործելով ատոմակայանները:

Աղբյուրը՝ QKC Press Release

Պատկերը՝ Filip Borshch/iStock