QR կոդի հաջողության 10 տարին

Պատկերը՝ Masahiro Hara

Պատկերը՝ Masahiro Hara

QR կոդերի զվարճալի նկարները, որոնք մենք այնքան սովոր ենք օգտագործել, 1994 թվականին հորինել են Denso Wave ընկերությանի մասնագետները։ Այս պիտակները սկզբնապես օգտագործվել են արտադրության մեջ ավտոմոբիլային բաղադրիչների և հանգույցների տեղաշարժին հետևելու համար: Denso Wave-ը արտոնագիր ստացավ, սակայն որոշեց տեխնոլոգիան հասանելի դարձնել բոլոր շահագրգիռ կողմերին, ինչն ապահովեց դրա լայն տարածումն ամբողջ աշխարհում։

Սկզբնապես ենթադրվում էր, որ QR կոդերը կօգտագործվեն արդյունաբերության մեջ, սակայն արդյունքում դրանք դարձան տարբեր խնդիրներ լուծող ունիվերսալ գործիք։ QR-ի օգնությամբ կարելի է համացանցում մուտք գործել վեբկայքեր, փոխանակել այցեքարտեր, ուսումնասիրել ճաշացանկը սրճարանում և վճարումներ կատարել ապրանքների և ծառայությունների համար:

QR կոդը բաղկացած է քառակուսիների ցանցից՝ երեք անկյուններում ֆիքսված քառակուսիներով՝ ստույգ կողմնորոշման համար: Կոդերը գաղտնագրված տվյալներ և հատուկ բեկորներ են պարունակում ՝ հնարավոր սխալները շտկելու համար, որոնք հնարավորություն են տալիս կոդում պարունակվող տեղեկությունը ճիշտ կարդալու նույնիսկ այն դեպքերում, երբ այն վնասված է։

Հետաքրքիր է, որ QR կոդերը առ այսօր զարգանում են: Օրինակ՝ եթե առաջին ծածկագրերը կարող էին պարունակել ոչ ավելի, քան 4 նիշ, ապա այսօր օգտագործվող ամենաառաջադեմ տարբերակները կարող են մինչև 7089 նիշ պարունակել։

Աղբյուրը՝ Microsoft

Պատկերը՝ Masahiro Hara