BAE Systems Australia-ը Innovaero-ի հետ համատեղ մշակել և փորձարկել է նորարարական VTOL (ուղղահայաց թռիչք/վայրէջքով) STRIX ինքնաթիռը։ Լիամասշտաբ էլեկտրական նախատիպն իր առաջին հաջող թռիչքն իրականացրել է հոկտեմբերին Ավստրալիայի հեռավոր շրջաններից մեկում։
STRIX-ը անօդաչու թռչող սարք է, պոչի վրա տեղադրված շարժիչով, որն առաջին անգամ ներկայացվել է անցյալ փետրվարին Ավալոնի ավիաշոուի ժամանակ: Այն նախատեսված է ինչպես ինքնավար, այնպես էլ հեռակառավարվող մեծ հեռավորությունների վրա թռիչքների համար:
STRIX-ն ունի իրարից հեռու գտնվող երկու թևերի հավաքածու, որոնք ծալվում են, երբ ինքնաթիռը գտնվում է գետնին և չորս փոքր անիվներ: Իր կոմպակտ չափսերի շնորհիվ սարքը հեշտությամբ տեղավորվում է սովորական բեռնատարի մեջ՝ տեղափոխելու համար:
STRIX-ը թռիչքի համար թռիչքուղի չի պահանջում: Ավտոկայանատեղիում այն գտնվում է մի փոքր դեպի վեր թեքության վրա։ Երբ բոլոր չորս պտուտակները գործարկվում են, ինքնաթիռը ձեռք է բերում ուղղահայաց դիրք՝ հենվելով հետևի անիվների վրա։ Ուղղահայաց թռիչքից հետո, ձեռք բերելով անհրաժեշտ բարձրությունը, STRIX-ը անցնում է հորիզոնական դիրքի: Վայրէջքն իրականացվում է ուղղահայաց, որին հաջորդում է հենվելը չորս անիվների վրա:
Ստեղծողների ծրագրի համաձայն, STRIX-ի արտադրական տարբերակը կհամալրվի հիբրիդային վառելիք/էլեկտրական համակարգով, որը կապահովի մինչև 160 կգ օգտակար բեռի տեղափոխում մինչև 800 կմ հեռավորության վրա։
Աղբյուրը՝ Australian Defense Magazine
Պատկերը` STRIX VTOL/BAE System