Գիտնականները ջրից և արևի լույսից վառելիք ստանալու հեղափոխական մեթոդ են ստեղծել

Պատկերը՝ Jim West/Alamy Stock Photo

Պատկերը՝ Jim West/Alamy Stock Photo

Ճապոնացի գիտնականները նոր ռեակտոր են ստեղծել, որը կարող է ջրից ու արևի լույսից մաքուր ջրածնային վառելիք ստանալ 100 քմ մակերեսով ռեակտորում։ Այն օգտագործում է ֆոտոկատալիտիկ թիթեղներ՝ ջրի մոլեկուլներում առկա թթվածնի և ջրածնի ատոմները բաժանելու համար՝ հետագայում ջրածինը որպես վառելիք օգտագործելու նպատակով։

Գիտնականների կարծիքով՝ արևի լույսի ազդեցության տակ ջրի մոլեկուլների տրոհումը ֆոտոկատալիզատորների միջոցով արևի էներգիան քիմիական էներգիայի վերածելու «կատարյալ» միջոց է։ Բայց դեռ շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն։

Լույսի ազդեցության տակ ֆոտոկատալիզատորները արագացնում են քիմիական ռեակցիաները, որոնք տրոհում են ջրի մոլեկուլները, ակայն ֆոտոկատալիզատորների մեծ մասը արդյունավետ չեն, ուստի ջրածնային վառելիքի մեծ մասը պետք է մաքրվի բնական գազի՝ հանածո վառելիքի միջոցով:

Այս խնդիրը լուծելու համար գիտնականները ստեղծել են ֆոտոկատալիզատոր, որն օգտագործում է ջրի մոլեկուլի տրոհման ավելի բարդ գործընթաց: Առաջին փուլի ընթացքում թթվածինն է արտազատվում, իսկ երկրորդում՝ ջրածինը։ Գիտնականները նաև ստեղծել են ռեակտորի նախատիպ, որը լավ արդյունքներ է գրանցել ջրի և արևի լույսի օգտագործմամբ ջրածնային վառելիք ստեղծելու համար:

Փորձերը ցույց են տվել, որ արեգակնային էներգիայի փոխակերպման արդյունավետությունը մոտավորապես մեկուկես անգամ ավելի բարձր է եղել բնական արևի, քան ուլտրամանուշակագույն լույսի կիրառման դեպքում:

Չնայած գիտնականների ձեռքբերումներին, ռեակցիայի արդյունավետությունը դեռևս չափազանց ցածր է կոմերցիոն օգտագործման համար լայնածավալ ջրածնային վառելիք ստեղծելու համար:

Աղբյուրը՝ Frontiers in Science

Պատկերը՝ Jim West/Alamy Stock Photo