
Պատկերը՝ Oier Pastor-Alonso/UCSF
Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես) գիտնականների նոր հետազոտությունը աննախադեպ արդյունքներ է գրանցել. այն պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է փոխվում գենային կարգավորումը մարդու ուղեղի զարգացման ընթացքում՝ ցույց տալով քրոմատինի եռաչափ կառուցվածքի (ԴՆԹ-ն և սպիտակուցները) վճռորոշ դերը:
Աշխատանքը նոր պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես է ուղեղի վաղ զարգացումը ձևավորում մարդու հոգեկան առողջությունը ամբողջ կյանքի ընթացքում:
ԴՆԹ-ի (դեզօքսիռիբոնուկլեինաթթվի) փոփոխությունների առաջին քարտեզը ստեղծվել է հիպոկամպուսում և գլխուղեղի նախաճակատային կեղևում՝ ուղեղի երկու հատվածներ, որոնք պատասծանատու են ուսման, հիշողության և հուզական կարգավորման համար:
Այս հատվածները նույնպես հաճախ ներգրավված են մի շարք խանգարումների, մասնավորապես՝ աուտիզմի և շիզոֆրենիայի մեջ: Գիտնականները հուսով են, որ նոր տեղեկատվական ռեսուրսը, որը նրանք հանրությանը հասանելի են դարձրել առցանց հարթակի միջոցով, արժեքավոր գործիք կլինի, որտեղ գիտնականները կարող են կապել այս պայմաններին առնչվող գենետիկական վարկածները գեների, բջիջների և դրանց ազդեցության նկատմամբ առավել զգայուն զարգացման ժամանակաշրջանների հետ:
Աղբյուրը՝ UCLA Newsroom
Պատկերը՝ Oier Pastor-Alonso/UCSF