Ֆիտոպլանկտոնը 7%-ով դանդաղեցնում է սառցադաշտերի հալոցքը

Պատկերը՝ NASA/Jeremy Harback

Պատկերը՝ NASA/Jeremy Harback

Էդինբուրգի համալսարանի գիտնականները պարզել են, որ ֆիտոպլանկտոնը բևեռային ամառվա ընթացքում պաշտպանում է Անտարկտիդայի սառցադաշտերը հալվելուց: Թիմն ուսումնասիրել է, թե ինչպես են կանաչ միկրոջրիմուռները փոխում ջերմության հոսքը օվկիանոսի ջրերում և ազդում Ամունդսեն ծովի սառույցի վրա:

Հետազոտողները միավորել են MITgcm հեղուկի շրջանառության մոդելը BLING կենսաերկրաքիմիական մոդելի հետ և հետևել, թե ինչպես է ֆիտոպլանկտոնում քլորոֆիլը ցրում արևի լույսը և ազդում շրջակա միջավայրի ջերմաստիճանի վրա:

Մասնագետները պարզել են, որ ֆիտոպլանկտոնը ջերմություն է պահպանում ծովի ջրի վերին շերտում։ Սակայն, այս ջերմությունը ամառվա ընթացքում կրկին ցրվում է մթնոլորտ:

Բացի այդ, միկրոջրիմուռները ստվեր են ապահովում նաև խորջրյա տարածքներում՝ պահելով դրանք սառը և սահմանափակելով արևի լույսի ազդեցությունը մոտակա սառցադաշտերի վրա: Արդյունքում ծովի սառույցը 7%-ով ավելի դանդաղ է հալվում, քան երբ ջուրը զերծ է միկրոօրգանիզմներից:

Քանի որ Անտարկտիկայի ջրերը կորցնում են իրենց սառցե ծածկույթը, ծովի մակերեսի ավելի ու ավելի շատ տարածքներ կհայտնվեն արևի լույսի ներքո: Մանրէները և այլ մասնիկները կարող են ազդել օվկիանոսի վրա արևի լույսի սփռման արդյունավետության վրա, ուստի դրանք արժանի են լրացուցիչ ուշադրության հետագա հետազոտություններում, նշել են գիտնականները:

Աղբյուրը՝ Journal of Geophysical Research

Պատկերը՝ NASA/Jeremy Harback