Վեներայի վրա կարող է կյանք լինել

Պատկերը՝ Newsweek/NASA's Mariner 10 spacecraft

Պատկերը՝ Newsweek/NASA's Mariner 10 spacecraft

Վեներա մոլորակի վրա կարող է կյանք լինել. նման եզրակացության են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) գիտնականները։ Ըստ նրանց՝ եթե Վեներայի թունավոր ամպերում լինեն կյանքի ձևեր, դրանք, հավանաբար, զրկված չեն լինի ամինաթթուներից, որոնք կյանքի համար անհրաժեշտ կենսական շինանյութերից են։

Վեներայի վրա ջերմաստիճանը հասնում է մի քանի հարյուր աստիճանի և այն ծածկված է քայքայիչ ծծմբաթթվից՝ անգույն, քաղցկեղածին հեղուկից, որը քայքայում է մարդու ատամները, գրգռում աչքերը, քիթն ու կոկորդը: Որպես այդպիսին, քարքարոտ մոլորակը չի համարվում կենդանի օրգանիզմների համար բնակության հարմար վայր։ Այնուամենայնիվ, գիտնականները կասկածում են, որ ցանկացած կյանք, որը կարող էր առաջանալ Վեներայի դժոխային միջավայրում, կարելի է գտնել նրա վնասակար ամպերի մեջ, որոնք ավելի սառն են, քան մոլորակի մակերեսը և այդպիսով կարող են նպաստավոր լինել կյանքի որոշ ծայրահեղ ձևերի համար:

Հետազոտողների իրականացված նոր լաբորատոր փորձը պարզել է, որ 19 ամինաթթուներ առնվազն մեկ ամիս զարմանալիորեն պահպանվել են ծծմբաթթվի լուծույթում, որը պարունակում է մի քիչ ջուր: Այս լուծույթի ծծմբաթթվի կոնցենտրացիան նման է Վեներայի ամպերում հայտնաբերվածին: Արդյունքները ցույց են տվել, որ ծծմբաթթուն, ընդհանուր առմամբ, ոչ միշտ է «թշնամական» օրգանական քիմիայի նկատմամբ, որը գոյություն ունի Երկրի վրա, և ենթադրվում է, որ Վեներայի ամպերը կարող են պարունակել այս բարդ, կյանքի համար նպաստավոր մոլեկուլներից առնվազն մի քանիսը:

«Դա չի նշանակում, որ կյանքն այնտեղ կլինի նույնը, ինչ այստեղ: Իրականում, մենք գիտենք, որ դա չի կարող լինել,- ասել է MIT-ի աստղաֆիզիկոս և մոլորակագետ և նոր հետազոտության համահեղինակ Սառա Սիգերը, - սակայն այս աշխատանքը

զարգացնում է այն գաղափարը, որ Վեներայի ամպերը կարող են նպաստավոր պայմաններ ստեղծել կյանքի համար անհրաժեշտ բարդ քիմիական նյութերի համար»:

Աղբյուրը՝ Newsweek
Լուսանկարը՝ Newsweek/NASA's Mariner 10 spacecraft