Վարքագծային տնտեսագիտությունը էներգետիկայի ոլորտում
100 000.00 ԴրամՎճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA:
Դասընթացի ավարտին մասնակիցները կընդլայնեն էներգետիկ ոլորտում քաղաքականության մշակման ու տնտեսական ցուցանիշների արդյունավետության բարելավման գործում վարքագծային տնտեսագիտության նշանակության վերաբերյալ իրենց պատկերացումները։
Դասընթացները նախատեսված են հետևյալ թիրախային խմբերի համար.
Օր 1-ին. Վարքագծային տնտեսագիտության ներածություն |
|
---|---|
10:00 – 10:30 |
Ծանոթացում դասընթացի մասնակիցների և դասընթացավարների հետ։ Դասընթացի ամփոփ ակնարկ.
|
10:30 – 11:30 |
Դասախոսություն. Նեոդասական տնտեսագիտությունն ընդդեմ վարքագծային տնտեսագիտության |
11:30 – 12:30 |
Դասախոսություն. Նախապատվությունների շեղումների երեք չափումները |
12:00 – 12:30 |
Ընդմիջում |
12:30 – 13:30 |
Դասախոսություն. Համոզմունքների շեղումների երեք չափումները |
13:30 – 14:30 |
Ճաշ |
14:30 – 15:30 |
Դասախոսություն. Որոշումների կայացում (լուծումների շրջանակի հստակեցում, սահմանափակ ուշադրություն, բազմաթիվ տարբերակներից մեկի ընտրություն) |
15:30 – 16:00 |
Ընդմիջում |
16:00 – 17:00 |
Դասախոսություն. Որոշումների կայացում (սոցիալական ճնշում, համոզմունքներ և զգացմունքներ) |
16:30 – 17:30 |
Քննարկում. Վարքագծային տնտեսագիտության եզրահանգումները որոշումների կայացման գործընթացում որքանո՞վ են կիրառելի Ձեր ընկերությունում |
17:30 – 18:00 |
Ամփոփում |
Օր 2-րդ. Այցելություն «Արևէկ» արևային էլեկտրակայան |
|
10:00 – 11:30 |
Ժամանում արդյունաբերական նշանակության Հայաստանի առաջին արևային էլեկտրակայան՝«Արևէկ», ընդանուր ծանոթացում և շրջայց Քննարկում Դասընթացի 1-ին օրն ստացած նոր գիտելիքների ամփոփում և դիտարկումների թերթիկի լրացում |
11:30 – 12:15 |
Արտադրական ձեռնարկություն կատարած այցելության քննարկում |
12:15 – 12:30 |
Վերադարձ ինստիտուտի համալիր |
12:30 – 13:30 |
Ճաշ |
13:30 – 14:30 |
Երրորդ մոդուլի ամփոփում և մասնակիցների սպասելիքների արդարացման անդրադարձ։ Մասնակիցների կարծիքների քննարկում Մասնակցության վկայականների հանձնում |
Դոկտոր Լորենցո Լոտտին Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագետ է։ Իր գիտական հետազոտություններում նա կենտրոնացած է էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում վարքագծային տնտեսագիտության ազդեցության խնդիրների վրա։ Դոկտոր Լոտտին ստացել է Ջենովայի Համալսարանի տնտեսագիտության բակալավրի, Պավիայի համալսարանի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կիրառական տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Զարգացման տնտեսագիտության ասպարեզում դոկտոր Լոտտին աշխատել է Ուգանդայում և Հնդկաստանում։ Ներկայում աշխատում է Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարտլեթթ դպրոցի էներգետիկայի և շրջակա միջավայրի տնտեսագիտության և քաղաքականության մագիստրատուրայում որպես ծրագրի ղեկավար և ավագ դասախոս, ինչպես նաև Բարձրագույն կրթության ակադեմիայի գիտական աշխատող է։
Դոկտոր Ռեյնաուերը Էներգետիկ քաղաքականության և բնապահպանության մագիստրոսական ծրագրի կրտսեր դասախոս է եղել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2013-2014 թվականներին, նշյալ ծրագրի իրականացման առաջին իսկ ուսումնական տարում, ստացել է մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է որպես նույն ծրագրի կրտսեր դասախոս։ 2019-ին ստացել է դոկտորի գիտական կոչում՝ պաշտպանելով Թաիլանդի բիոգազային արդյունաբերության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում տեխնոլոգիական հմտությունների խնդիրներին նվիրված իր ատենախոսությունը։
Դոկտոր Ռեյնաուերի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տեխնոլոգիական նորարարության, սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մեղմման ոլորտներում իրականացվող քայլերի համադրության խնդիրները։
2019 թվականից, որպես Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի անվան կրթաթոշակառու, գիտական հետազոտություններ է իրականացնում Կոպենհագենում (Դանիա):
Դիմում
Վճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA: