Էներգետիկա. տեխնոլոգիա և նորարարություն
67 000.00 ԴրամՎճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA:
Տեղերը լրացված են
Դասընթացի ավարտին մասնակիցները կընդլայնեն ու կխորացնեն Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման վերաբերյալ իրենց պատկերացումները էներգեետիկայի տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ու նորարության հիմքի վրա խարսխված որոշումների կայացման հիմնարար սկզբունքների համատեքստում։
Դասընթացները նախատեսված են հետևյալ թիրախային խմբերի համար.
Օր 1. Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հիմնական սկզբունքները, տեխնոլոգիա և նորարարություն |
|
10:00 – 10:30 |
Ներածական մաս
|
10:30 – 11:30 |
Դասընթաց. Էներգետիկա. տեխնոլոգիա և նորարարություն |
11:30 – 11:45 |
Սուրճի ընդմիջում |
11:45 – 12:30 |
Դասընթաց: Էներգետիկա. տեխնոլոգիա և նորարարություն (շարունակություն) |
12:30 – 13:30 |
Ճաշի ընդմիջում |
13:30 – 14:30 |
Դասընթաց: Էներգետիկա. տեխնոլոգիա և նորարարություն (շարունակություն) Քննարկում |
14:30 – 15:30 |
Հրավիրված դասախոս. Աբգար Բուդաղյան ԱՄՆ ՄԶԳ շուկայի ազատականացման և էլեկտրաէներգիայի առևտրի ծրագրի ղեկավարի տեղակալ Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հիմնական սկզբունքները |
15:30 – 15:45 |
Սուրճի ընդմիջում |
15:45 – 17:00 |
Էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման հիմնական սկզբունքները (շարունակություն) Հարցեր և պատասխաններ |
Օր 2. ՎԵրականգնվող էներգետիկա. խնդիրներն ու մարտահրավերները |
|
10:00 – 11։00 |
Հրավիրված դասախոս. Կարեն Արաբյան, Տնօրենի տեղակալ գործառնական հարցերով, Ամբեր Կապիտալ Արմենիա Վերականգնվող էներգետիկա. հիդրոէլեկտրակայանների դերը ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում |
11:00 – 11։15 |
Սուրճի ընդմիջում |
11։15 – 12:15 |
Հրավիրված դասախոս. Հովհաննես Թևոսյան, տ.գ.թ. Զարգացման բաժնի ղեկավար, «Օպտիմում Էներջի» ՍՊԸ, գիտության բաժնի ավագ մասնագետ, Ռուս-Հայկական համալսարան Վերականգնվող էներգետիկա. արևակայանների դերը ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում |
12:15 – 13:15 |
Ճաշի ընդմիջում |
13:15 – 15:00 |
Մեկնում ք. Սևան |
15:00 – 15:15 |
Սուրճի ընդմիջում |
15:15 – 16:45 |
Ծանոթացում Սևան ՀԷԿ-ի աշխատանքին |
16։45 – 17։00 |
Օրվա ամփոփում |
17:00 – 18:15 |
Վերադարձ ք. Երևան |
Օր 3. Ջերմային էներգետիկա. խնդիրներն ու մարտահրավերները |
|
10:00 – 11:30 |
Մեկնում ք. Հրազդան |
11:30 – 12:00 |
Հրավիրված դասախոս. Ջերմային կայանների դերը ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում |
12:00 – 12:15 |
Սուրճի ընդմիջում |
12:15 – 13:00 |
Հրավիրված դասախոս. Ջերմային կայանների դերը ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգում (շարունակություն) |
13:00 – 14:00 |
Ճաշի ընդմիջում |
14:00 – 15:30 |
Ծանոթացում Հրազդանի ՋԷԿ-ի աշխատանքին |
15:30 – 15:45 |
Սուրճի ընդմիջում |
15:45 – 17:00 |
Ծանոթացում Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատանքին |
17։00 – 17։30 |
Ամփոփում Վկայականների հանձնում |
17։30 – 18։30 |
Վերադարձ ք. Երևան |
Դոկտոր Լորենցո Լոտտի
Դոկտոր Լորենցո Լոտտին Լոնդոնի համալսարանական քոլեջի տնտեսագետ է։ Իր գիտական հետազոտություններում նա կենտրոնացած է էներգետիկայի և բնապահպանության ոլորտներում վարքագծային տնտեսագիտության ազդեցության խնդիրների վրա։ Դոկտոր Լոտտին ստացել է Ջենովայի Համալսարանի տնտեսագիտության բակալավրի, Պավիայի համալսարանի միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կիրառական տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։
Զարգացման տնտեսագիտության ասպարեզում դոկտոր Լոտտին աշխատել է Ուգանդայում և Հնդկաստանում։ Ներկայում աշխատում է Լոնդոնի համալսարանական քոլեջի Բարտլեթթ դպրոցի էներգետիկայի և շրջակա միջավայրի տնտեսագիտության և քաղաքականության մագիստրատուրայում որպես ծրագրի ղեկավար և ավագ դասախոս, ինչպես նաև Բարձրագույն կրթության ակադեմիայի գիտական աշխատող է։
Դոկտոր Թոբիաս Ռեյնաուեր
Դոկտոր Ռեյնաուերը Էներգետիկ քաղաքականության և բնապահպանության մագիստրոսական ծրագրի կրտսեր դասախոս է եղել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2013-2014 թվականներին, նշյալ ծրագրի իրականացման առաջին իսկ ուսումնական տարում, ստացել է մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է որպես նույն ծրագրի կրտսեր դասախոս։ 2019-ին ստացել է դոկտորի գիտական կոչում՝ պաշտպանելով Թաիլանդի բիոգազային արդյունաբերության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում տեխնոլոգիական հմտությունների խնդիրներին նվիրված իր ատենախոսությունը։
Դոկտոր Ռեյնաուերի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տեխնոլոգիական նորարարության, սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մեղմման ոլորտներում իրականացվող քայլերի համադրության խնդիրները։
2019 թվականից, որպես Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի անվան կրթաթոշակառու, գիտական հետազոտություններ է իրականացնում Կոպենհագենում (Դանիա):
Դիմում
Վճարումը կարող եք իրականացնել հետևյալ վճարման եղանակներով՝ VISA, MASTERCARD, ARCA: