Թոբիաս Ռեյնաուեր
Դոկտոր Ռեյնաուերը Էներգետիկ քաղաքականության և բնապահպանության մագիստրոսական ծրագրի կրտսեր դասախոս է եղել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2013-2014 թվականներին, նշյալ ծրագրի իրականացման առաջին իսկ ուսումնական տարում, ստացել է մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է որպես նույն ծրագրի կրտսեր դասախոս։ 2019-ին ստացել է դոկտորի գիտական կոչում՝ պաշտպանելով Թաիլանդի բիոգազային արդյունաբերության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում տեխնոլոգիական հմտությունների խնդիրներին նվիրված իր ատենախոսությունը։
Դոկտոր Ռեյնաուերի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տեխնոլոգիական նորարարության, սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մեղմման ոլորտներում իրականացվող քայլերի համադրության խնդիրները։
2019 թվականից, որպես Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի անվան կրթաթոշակառու, գիտական հետազոտություններ է իրականացնում Կոպենհագենում (Դանիա):Դոկտոր Ռեյնաուերը Էներգետիկ քաղաքականության և բնապահպանության մագիստրոսական ծրագրի կրտսեր դասախոս է եղել Լոնդոնի համալսարանական քոլեջում։ 2013-2014 թվականներին, նշյալ ծրագրի իրականացման առաջին իսկ ուսումնական տարում, ստացել է մագիստրոսի աստիճան։
2014-2018 թվականներին աշխատել է որպես նույն ծրագրի կրտսեր դասախոս։ 2019-ին ստացել է դոկտորի գիտական կոչում՝ պաշտպանելով Թաիլանդի բիոգազային արդյունաբերության ոլորտի փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում տեխնոլոգիական հմտությունների խնդիրներին նվիրված իր ատենախոսությունը։
Դոկտոր Ռեյնաուերի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում տեխնոլոգիական նորարարության, սոցիալ-տնտեսական զարգացման և կլիմայի փոփոխության մեղմման ոլորտներում իրականացվող քայլերի համադրության խնդիրները։
2019 թվականից, որպես Մարիա Սկլոդովսկա-Կյուրիի անվան կրթաթոշակառու, գիտական հետազոտություններ է իրականացնում Կոպենհագենում (Դանիա):