Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները բակտերիալ վարակների դեմ պայքարում նոր խոստումնալից մոտեցում են ներկայացրել։ Նոր ուսումնասիրությունը բացահայտում է պղնձի վրա հիմնված չժանգոտվող պողպատի բակտերիաների ոչնչացման ներուժը:
Հասարակական վայրերում, բժշկական սարքերում ու սարքավորումներում և սննդի արդյունաբերության մեջ լայնորեն օգտագործվող՝ բակտերիաներ պարունակող չժանգոտվող պողպատը կարող է հանգեցնել լուրջ վարակների և առողջության պահպանման ծախսերի ավելացման։
Սակայն պղնձով պատված չժանգոտվող պողպատի նանոտեքստուրավորման նոր եղանակը արդյունավետ լուծում է առաջարկում այս խնդրին: Գիտնականները առանց հակաբիոտիկների օգտագործման՝ էլեկտրաքիմիական եղանակի կիրառմամբ՝ բակտերիաները ոչնչացնող մակերես են ստեղծել:
Չժանգոտվող պողպատի վրա պղնձապատում կիրառելով, հնարավոր է դարձել ստեղծել բակտերիաների ոչնչացման կրկնակի մեխանիզմ, որը կանխում է դեղամիջոցի նկատմամբ բակտերիաների դիմադրությունը: Փորձերը ցույց են տվել, որ նոր նյութը կարող է ընդամենը 30 րոպեում նվազեցնել գրամ դրական և գրամ-բացասական բակտերիաների քանակը մակերեսի վրա համապատասխանաբար 97%-ով և 99%-ով:
Բացի դրանից, իրականացված հետազոտությունները ցույց են տվել, որ պղնձի ծածկույթը բաղկացած է մետաղական պղնձից և օքսիդացված վիճակներից, որն ապահովում է դրա կենսացիդային ակտիվությունը։
Այս նորարարական տեխնոլոգիան նոր հեռանկարներ է բացում բակտերիալ վարակների դեմ պայքարում և կարող է օգտագործվել տարբեր ոլորտներում անվտանգ և արդյունավետ լուծումներ ստեղծելու համար, որտեղ կարևոր է մակերեսային վարակների կանխարգելումը:
Աղբյուրը՝ Georgia Tech
Պատկերը՝ Candler Hobbs/Georgia Tech