Տյանցզինի համալսարանի գիտնականները ստեղծել են ծայրահեղ ցրտադիմացկուն էլեկտրոնային մաշկ, որը հնարավորություն է տալիս ռոբոտ ձեռքերին գործել՝ մինչև մինուս 78 աստիճան ըստ Ցելսիուսի՝ ծայրահեղ ցուրտ պայմաններում։
Ենթադրվում է, որ նոր արտադրանքը կկիրառվի բևեռային հետազոտությունների ժամանակ:
Էլեկտրոնային մաշկը աչքի է ընկնում մեծ առաձգականությամբ և չափազանց մեծ զգայունությամբ, օժտված է ինքն իրեն բուժելու հատկությամբ: Այդ մասին հայտնել է համալսարանի Քիմիական ճարտարագիտության և տեխնոլոգիայի ինստիտուտի հետազոտական խումբը՝ պրոֆեսոր Չժան Լեյի գլխավորությամբ:
Աղբյուրը՝ Xinhua