Սուրեն Թաթիկյան

Սուրեն Թաթիկյանը Հրազդանի ջերմային էլեկտրակայանի աշխատանքի անվտանգության և լեռպետհսկողության ավագ տեսուչն է, տեխնիկական գիտությունների թեկնածու, միաժամանակ, դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1972 թվականից իր աշխատանքային գործունեության ընթացքում հեղինակել է նորարարական ու արդյունավետության բարձրացման պատենտավորված վեց օգտակար մոդել, ներառյալ շոգեգազային ցիկլով 200 ՄՎտ հզորությամբ գազային տուրբինները։ Պարոն Թաթիկյանը նախագծել է պտտվող մասերի փոքրացված տրամագծով հողմային տուրբին, որը հնարավորություն է տալիս հողմային կայաններում կրճատել սարքավորումների տեղափոխման և տեղադրման ծախսերը, նվազեցնում է աղմուկն ու վիբրացիան, արդյունքում՝ պակասեցնելով նաև դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և արտադրական ծախսերը կրճատելով 20%-ով։ Այս նորարարության համար 2015թ. նա արժանացել է «Բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը, կայունությունն ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը» թեմայով մոսկովյան միջազգային կոնֆերանսի առաջին մրցանակին։Սուրեն Թաթիկյանը Հրազդանի ջերմային էլեկտրակայանի աշխատանքի անվտանգության և լեռպետհսկողության ավագ տեսուչն է, տեխնիկական գիտությունների թեկնածու, միաժամանակ, դասավանդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ 1972 թվականից իր աշխատանքային գործունեության ընթացքում հեղինակել է նորարարական ու արդյունավետության բարձրացման պատենտավորված վեց օգտակար մոդել, ներառյալ շոգեգազային ցիկլով 200 ՄՎտ հզորությամբ գազային տուրբինները։ Պարոն Թաթիկյանը նախագծել է պտտվող մասերի փոքրացված տրամագծով հողմային տուրբին, որը հնարավորություն է տալիս հողմային կայաններում կրճատել սարքավորումների տեղափոխման և տեղադրման ծախսերը, նվազեցնում է աղմուկն ու վիբրացիան, արդյունքում՝ պակասեցնելով նաև դրանց բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա և արտադրական ծախսերը կրճատելով 20%-ով։ Այս նորարարության համար 2015թ. նա արժանացել է «Բարձրացնելով բիզնեսի արդյունավետությունը, կայունությունն ու շրջակա միջավայրի հանդեպ հոգատարությունը» թեմայով մոսկովյան միջազգային կոնֆերանսի առաջին մրցանակին։